ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու փաստաթուղթը լրամշակման կարիք ունի, լրացման հանձնարարություն է տրվել․ Զաս․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, սակայն որոշակի լրամշակման կարիք ունի։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը երևանյան գագաթնաժողովից հետո կայացած ճեպազրույցում։

Հանդիպումների ընթացքում, ըստ նրա, ամենաակտիվը քննարկվել է երկու փաստաթուղթ։ Դրանցից առաջինը Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին պետությունների ղեկավարների որոշման նախագիծն էր։

«Ընդհանուր առմամբ, համաձայնեցված է որոշակի միջոցառումների փաթեթ՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու այս դժվարին իրավիճակում, որը, իհարկե, կապված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետ։ Փաստաթուղթը ճանաչվել է ընդհանուր առմամբ պատրաստված, սակայն մի շարք կետերով այն պետք է վերջնական տեսքի բերվի։ Ուստի հանձնարարական է տրվել այս փաստաթուղթը վերջնական տեսքի բերել և ստորագրման ներկայացնել պետությունների ղեկավարներին»,- ասել է Զասը:

Զասի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրին։ Այն նույնպես «պատրաստվածության բարձր աստիճանի վիճակում է», սակայն որոշվել է մի շարք ճշգրտումներ կատարել նաև այդ փաստաթղթում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան