ՀԱՊԿ-ը կօգնի՞ ՀՀ-ին Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու հարցում․ վերջին լուրերը դաշինքի նիստից․ ՈւՂԻՂ

Լուրեր

13.05.2026 | 17:10
Կմասնակցե՞ն արդյոք քաղաքացիները հունիսի 7-ի ընտրություններին․ ՀԱՐՑՈՒՄ
13.05.2026 | 17:00
Հայկ Մարությանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 16:53
ՆԳՆ-ից հերքում են Գագիկ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատման մասին հայտարարությունը
13.05.2026 | 16:51
Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահին. վերջինը Ստեփանակերտ է այցելելու
13.05.2026 | 16:42
Թրամփը ժամանել է Պեկին՝ բարձր մակարդակի բանակցությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 16:38
Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից. սկզբում հաղորդվում էր պայթյունի մասին
13.05.2026 | 16:27
Զյուգանովը պահանջել է, որ դադարեն Նիկոլ Փաշինյանին ընդունել Մոսկվայում
13.05.2026 | 16:21
Իրաքի հավաքականի 5 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել ԱԱ-2026-ից առաջ
13.05.2026 | 16:10
Հայաստանն ու Թուրքիան անցնում են ուղիղ առևտրի․ ներմուծումը հնարավոր կլինի առանց միջնորդների․ ՊԵԿ
13.05.2026 | 16:00
Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
13.05.2026 | 15:51
Դավիթ Բալայանը տարեց քույրերի սպանության համար ցմահ դատապարտվածին ազատել է պատիժը 12 տարի կրելուց հետո
13.05.2026 | 15:40
Օգնյեն Չանչարևիչն ուշագրավ դրվագ է վերհիշել Թուրքիայի հավաքականի դեմ արտագնա խաղից
13.05.2026 | 15:30
Skolkovo-ի 70-ից ավելի գործարարներ Երևանում են․ Big Projects-ը բիզնես կրթությունը բերում է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 15:19
Դասաժամերը կրճատել են՝ ՔՊ քարոզարշավին մասնակցելու համար․ ԿԳՄՍՆ-ն քննություն կանցկացնի
13.05.2026 | 15:10
Փաշինյանը՝ ֆորպոստ չլինելու մասին // ՀԱԷԿ-ի ներդրումային ծրագիրը հաստատվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայտնի են դարձել Երևանում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից հատվածներ։

Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ Հայաստանը մեկ տարում երեք անգամ ենթարկվել է ագրեսիայի Ադրբեջանի կողմից․ «Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, առավել ևս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը հսկայական վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։ Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակի սրման փաստերի մասին»։

Նիկոլ Փաշինյանը որպես հաջողության օրինակ նշել է Ղազախստան մեկ գիշերում զորքեր ուղարկելու օրինակը։

Ի՞նչ է ասել Պուտինը։ ՌԴ նախագահը խոստովանել է, որ ՀԱՊԿ-ի աշխատանքում կան խնդիրներ, այդուհանդերձ, ՀԱՊԿ-ն օգնում է ապահովել ազգային շահերը և նրա անդամ երկրների սուվերենությունը։ ՌԴ նախագահը հույս ունի, որ ՀՀ-ն և Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիր։ Նա ասել է՝ Սոչիի հանդիպմանը լավ հիմք է ստեղծվել փոխզիջումների համար հիմնարար հարցերի շուրջ։

Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը, «Դո՛ւրս ՀԱՊԿ-ից» նախաձեռնության անդամ Էդգար Առաքելյանը, «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանը։