Ուկրաինայի և Մոլդովայի մի շարք քաղաքներ հոսանքազրկվել են ՌԴ-ի նոր հարվածների հետևանքով

Լուրեր

25.11.2024 | 23:30
Էրդողանը ծրագրում է հաջորդ ժամկետով գրավել իշխանությունը․ TIME-ի անդրադարձը
25.11.2024 | 23:15
Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարարին
25.11.2024 | 23:08
Ադրբեջանի ՌՕՈՒ կործանիչներն ուսումնական թռիչքներ են իրականացրել
25.11.2024 | 22:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
25.11.2024 | 22:33
Լոնդոնը ներկայացրել է ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումների ամենամեծ փաթեթը
25.11.2024 | 22:18
Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով
25.11.2024 | 22:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
25.11.2024 | 21:45
Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 21:30
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2024 | 21:16
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հարցեր են քննարկել
25.11.2024 | 21:01
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
25.11.2024 | 20:45
Ադրբեջանի թակարդն է ՀՀ-ի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը հավասարեցնել Արևմտյան Հայաստանի հետ․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 20:28
ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արևմտյան խոշոր ընկերություններին կոչ է արել պատրաստվել պատերազմի
25.11.2024 | 20:14
Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել
25.11.2024 | 20:00
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
Բոլորը

Գնդակոծության պատճառով Ուկրաինայի միանգամից մի քանի շրջաններ ամբողջությամբ հոսանքազրկվել են, իսկ Կիևում դադարեցվել է ջրամատակարարումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ամբողջ քաղաքը հոսանքազրկված է։ Մենք լրացուցիչ տեղեկությունների ենք սպասում էներգետիկներից»,- իր Telegram ալիքում գրել է Լվովի ղեկավար Անդրեյ Սադովոյը։

Նա հավելել է, որ հոսանքազրկման պատճառով դադարեցվել է նաև ջեռուցման և ջրի մատակարարումը։

«Անցնում ենք դիզելային գեներատորների աշխատանքին»,- գրել է քաղաքապետը։

Այն, որ Օդեսան ամբողջությամբ մնացել է առանց էլեկտրականության, հայտնել է տեղի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն։

Կիևը, Խարկովը, Խմելնիցկին, Նիկոլաևը և Զապորոժիեն նույնպես մասամբ մնացել են առանց էլեկտրականության։

Տուժել է նաև հարևան Մոլդովան՝ առանց էլեկտրականության են մնացել Քիշնևը և Մոլդովայի մի շարք շրջաններ։ Այս մասին հայտնել է երկրի փոխվարչապետ Անդրեյ Սպինուն։

Նմանատիպ դեպք արդեն տեղի էր ունեցել Ուկրաինայի դեմ ՌԴ-ի հարվածներից հետո. էլեկտրահաղորդման գծերից մեկը, որով էլեկտրաէներգիա էր մատակարարվում Մոլդովա, ավտոմատ անջատվել էր։

Ռուսական կողմից հրետակոծությունը շարունակվում է, ամբողջ Ուկրաինայում հայտարարվել է օդային տագնապ։

Տաթև Ֆռանգյան