Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Լուրեր

16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը կկատարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պարտականությունները։ Այս մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցանկանում եմ նշել, որ Ստանիսլավ Զասն ավարտում է իր եռամյա գործունեությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, և ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան բարեխիղճ աշխատանքի համար։ Քանի որ 2023 թվականից առաջիկա երեք տարիներին գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարելու է Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը, կարծում եմ, որ արդար կլինի, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նրան ներկայացնի մեզ, եթե նպատակային է համարում»,- ասել է ՀՀ վարչապետը։

1993-1995 թվականներին Տասմագամբետովն աշխատել է որպես Ղազախստանի նախագահի օգնական, 1995-1997 թվականներին՝ փոխվարչապետ։ Նա նաև տարբեր ժամանակներում զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և նախագահի առաջին օգնականի պաշտոնները։ 2002 թվականին նա նշանակվել է վարչապետ, իսկ 2003 թվականին՝ պետքարտուղար։

Հավելենք, որ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը երեք տարի զբաղեցնում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ավելի վաղ Զասը Բելառուսի ԱԽ քարտուղարն էր։

Էմմա Չոբանյան