Պարո՛ն Փաշինյան, պահանջե՛ք Պուտինից՝ Ալիևին հե՛տ շպրտեք մեր սահմանից․ որոշվում է ՀԱՊԿ-ի ճակատագիրը․ Նորայր Նորիկյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ

-Հայաստանում ընթանում է ՀԱՊԿ գագաթաժողովը։ Քննարկվում է Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը։ Ի՞նչ որոշում կկայացվի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից։ Ի՞նչ սպասելիքներ ունեք ՀԱՊԿ-ի այս նիստից։

-Բոլորի ուշադրությունը սևեռված է Երևանում այսօր տեղի ունեցող ՀԱՊԿ գագաթնաժողովի վրա։ Ակնհայտ է, որ սեղանին դրված է ՀԱՊԿ-ի հեղինակության խնդիրը։ Առնվազն Հայաստանի մասով ՀԱՊԿ գործունեության բացակայությունը կամ նրանց վարքագծի դրսևորումը լրջորեն խաթարել է նրանց քաղաքական հեղինակությունը՝ առնվազն Հայաստանի հասարակության գերակշիռ մեծամասնության մոտ։ Առաջացել են հարցեր, որ եթե մենք ՀԱՊԿ անդամ երկիր ենք, ապա ինչո՞ւ ՀԱՊԿ կանոնակարգումները չեն գործում Հայաստանի պարագայում, այն դեպքում, երբ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան ապացուցված է։

Նախատեսվում է ստորագրել 24 փաստաթուղթ, հրապարակվել է նախագծի՝ Հայաստանին օգնություն տրամադրելու մասը, բայց օգնություն ասելով՝ ես հասկանում եմ, որ դա պետք է լինի կոնկրետ, շոշափելի, տեսանելի և արդյունավետ։ Իսկ դա կարող է լինել միայն մի դեպքում․ մենք կարող ենք արձանագրել ՀԱՊԿ-ի օգնությունը միայն այն դեպքում, եթե ՀԱՊԿ-ի բոլոր մեխանիզմների գործադրման արդյունքում Ադրբեջանը դուրս գա Հայաստանի՝ իր զավթած տարածքներից։

-Այսինքն՝ խոստումներն էական չեն։

-Այո՛, հորդորները, կոչերը, ճանապարհային քարտեզները․․․ Կարևոր է, թե Ադրբեջանի զորքերը դուրս շպրտվո՞ւմ են Հայաստանի տարածքից, թե՞ ոչ։ Եթե հիմնավորվում է, արձանագրվում է, փաստվում է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք և օկուպացիայի են ենթարկել, ապա այստեղ հարց է առաջանում՝ ՀԱՊԿ-ն աշխատո՞ւմ է, թե՞ չի աշխատում։ Ժողովրդին պետք է ճիշտ տեղեկատվություն տրամադրվի․ մենք ՀԱՊԿ-ին դեմ չենք, նրա դեմ գործելու որևէ խնդիր չունենք, մենք պետք է գործենք ոչ թե ընդդեմ ՀԱՊԿ-ի կամ ընդդեմ Ռուսաստանի, այլ հանուն Հայաստանի Հանրապետության։ Իսկ մեր պետական շահերն այսօր թելադրում են ՀԱՊԿ-ից կոնկրետ գործողություն, կոնկրետ վարքագիծ ակնկալել։ Եթե Հայաստանին օգնություն տրամադրելը նրանք պատկերացնում են լոկ հայտարարությունների տեսքով, ապա դա զրոյացնելու է իրենց քաղաքական հեղինակությունը։

-Փաստորեն, սա բեկումնային օր է նաև ՀԱՊԿ-ի ճակատագրի առումով։

-Այո՛։ Որովհետև այս հարցը նաև աշխարհաքաղաքական երանգ է պարունակում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան