Ագրեսորների դեսանտ է իջել ՀՀ-ում՝ դասալիքի պես լքեցին մեզ, Ադրբեջանը ներխուժեց, ի՞նչ օգնել․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

-Հայաստանում ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Ի՞նչ սպասելիքներ ունեք ՀԱՊԿ-ի այս նիստից։

-Մեզ համար, մեր անվտանգությունն ապահովող որևէ դրական բան չկա։ Միակ դրական բանը, որ այս դեսանտը բերեց Հայաստան, դա ընդվզման և ընդվզողների բացահայտումն էր։ Այսինքն՝ լյուստրացիա տեղի ունեցավ․ սա չափազանց կարևոր բան է, ժողովրդավարական փոքր բողոքի ակցիա է տեղի ունենում բռնապետների ակումբի դեսանտի դեմ։ Եթե ճիշտ տերմիններ օգտագործենք, պետք է ասենք, որ ОДКБ-ն ճիշտ չէ, որ թարգմանում ենք ՀԱՊԿ, ОДКБ-ի դեսանտն իջել է Հայաստան, և Հայաստանում կան մարդիկ, քաղաքացիներ, որոնք դեմ են և չեն ուզում նրանց տեսնել Հայաստանում։ Դա է միակ օգուտը, որ մենք լյուստրացիա ենք անում և տեսնում՝ ով է բռնապետության, անազատության կողմնակից և ով է ազատության ու ժողովրդավարության կողմնակից։ Դա միակ արդյունքն է։ Իսկ թե ուր կգնան, ում հետ և ինչ կքննարկեն, ընդհանրապես մեզ չի հետաքրքրում։

-Ընդհանրապես, Հայաստան պետության վարկանիշի համար ի՞նչ նշանակություն կարող է ունենալ, նաև ժողովրդավարական աշխարհի աչքում, այն, որ փաստորեն Հայաստան են գալիս արյունալի պատերազմ սանձազերծող դիկտատորներ, ինչպես Դուք նշեցիք, Պուտինը, Լուկաշենկոն։ Այդ պատերազմի հետևանքով հենց հիմա մահանում են երեխաներ, խաղաղ բնակիչներ, թիրախավորվում են խաղաղ բնակավայրեր՝ այնպես, ինչպես Ալիևն է թիրախավորում Հայաստանի սահմանային բնակավայրերը, և զոհվում են խաղաղ բնակիչներ։ Երկու պարագայում էլ՝ թե՛ Ալիևը, թե՛ Պուտինը, բռնի ուժով գրավում են այլ երկրի տարածքներ։ Նրանց գալը Հայաստան ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստանի վարկանիշի վրա։

-Նախևառաջ, հիմա մի մոդայիկ տերմին կա, նրանց ասում են «տոքսիկ», այսինքն՝ հիմա Հայաստանը թունավոր միջավայրում է։ «Վարակակիր» անձնավորություններ, քաղաքական գործիչներ են եկել Հայաստան, իհարկե, այստեղ պետք է կարանտինային, հակաբացիլային, հակավիրուսային միջոցներ ձեռնարկել։ Մեր ձեռքը սեղմելիս նրանք պետք է իմանան, որ «վարակ» են փոխանցում, և դա ազդելու է մեր անվտանգության աստիճանի վրա։

Երբ մենք ասում ենք՝ Հայաստանի վարկն ինչ կլինի, դա հենց նշանակում է անվտանգության աստիճան։ Ինչքան տեղավորվում ենք այդ ակումբում, այդքան մեր երկիրը դառնում է վտանգավոր երկիր, քանի որ դա ագրեսորների ու բռնապետների ակումբ է․ ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու։ Եվ հիմա ողջագուրվելու ենք նրանց հետ, և դա ոչ միայն մեր անվտանգության, այլ նաև աշխարհի համար է վտանգավոր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան