Ալիևի «ախպերներն» ինչո՞ւ են եկել Երևան, պարոն Փաշինյան. Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազատության հրապարակում մեկնարկել է «Ո՛չ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» կարգախոսով ակցիան։

«ՀԱՊԿ-ը չաշխատեց և չի աշխատելու։ ՀԱՊԿ-ը դիտարկում եմ, որպես կայսրության ռեստավրացիայի պրոյեկտ, ինչպես նաև ԵԱՏՄ-ն»,- Ազատության հրապարակում ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ այս մասին նշեց Գյումրու «ժուռնալիստների Ասպարեզ ակումբի» ղեկավար Լևոն Բարսեղյանը։

«Երևան են եկել Ալիևի բարեկամները՝ փաստորեն մեզ ամոթանքի մեջ դնելով։
Հասկանում ենք, որ մեր երկիրը հյուծված է, բայց մենք նվաստացած չպետք է լինենք։
Ալիևի «ախպերները»՝ հատկապես Վալոդը և Լուկաշենկոն ինչո՞ւ են եկել Երևան, պարո՛ն Փաշինյան։ Մեր հպա՛րտ վարչապետ, ի՞նչ գործ ունեն նրանք Հայաստանում։

Պարոն Փաշինյանը որոշեց ՀԱՊԿ-ն աշխատացնել, այդ գել ու գազաններին ուզում էիր, որ գան մեզ օգնե՞ն։
Քանի՞ անգամ պիտի դրանց ուխտադրուժ վարքին առնչվենք, որ համոզվենք՝ ՀԱՊԿ-ը ռուսական կայսրության փլուզման ուշացման պրոյեկտն է, Պուտինը հնարավոր ջանքերը ներդնում է, որպեսզի վերականգնի իր պատկերացրած փառահեղ կայսրությունը։
Հիմա Հայաստանը դառնում է նրանց համար հանդիպման տարա՞ծք։ Գնացեք ուրիշ տեղ հանդիպեք, մեր սահմանները վտանգավոր են, ամեն րոպե կարող են ռմբակոծել, ո՞ւր եք գալիս այստեղ»,- նշեց Բարսեղյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը:

Ալիևի «ախպերներն» ինչո՞ւ են եկել Երևան, պարոն Փաշինյան. հարթակից հարց ուղղեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։