Մեծ Բրիտանիան պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ուկրաինային ուղղաթիռներ կմատակարարի

Լուրեր

16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
Բոլորը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է Ուկրաինային մի քանի ուղղաթիռ տրամադրելու մասին։ Սա Լոնդոնից Կիևին առաջին նման մատակարարումն է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Խոսքը երեք WS-61 Sea King ուղղաթիռների փոխանցման մասին է, որոնք ավելի վաղ Թագավորական ռազմաօդային ուժերին էին ժառայում։ Դրանցից մեկն արդեն մատակարարվել է Կիևին։

Սա ուղղաթիռների հին մոդել է, որոնք այլևս չեն արտադրվում։ Դրանք օգտագործվել են Ֆոլքլենդյան, Պարսից ծոցի, Բալկանների և Իրաքի պատերազմների ժամանակ: Վերջին նման ուղղաթիռը շահագործումից հանվել է 2018 թվականին։

Դեռևս պարզ չէ, թե Ուկրաինան ինչպե՞ս է օգտագործելու այդ ուղղաթիռները, քանի որ սովորաբար դրանք նախատեսված են որոնողափրկարարական և բժշկական տրանսպորտային գործողությունների համար: Times-ը նշում է, որ դրանք հարմար են նաև հետախուզության համար։

Բեն Ուոլեսը հայտարարել է, որ բացի ուղղաթիռներից՝ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ տասը հազար հրետանային արկ։ Բրիտանացի պաշտոնյայի խոսքով՝ իրենք կօգնեն Ուկրաինային պաշտպանել վերջերս ազատագրված տարածքները։

Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ից հետո Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող երկրորդ խոշոր դոնորն է։

Էմմա Չոբանյան