Իսրայելի նախագահը զանգահարել է Ալիևին և շնորհակալություն հայտնել

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Իսրայելի նախագահ Իսաակ Հերցոգը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ երկու նախագահների հեռախոսազրույցը նախօրեին տեղի է ունեցել  Հերցոգի նախաձեռնությամբ, որը շնորհակալություն է հայտնել Ալիևին Իսրայելում դեսպանատուն բացելու որոշման համար։

Հերցոգը նաև նշել է, որ դա մեծ քայլ առաջ է Ադրբեջանի հետ «հիանալի հարաբերություններում, որը կարևոր բարեկամանական ու ռազմավարական երկիր է»։

Ալիևն էլ իր հերթին նշել է, որ դեսպանատուն բացելու որոշումը ավելի է ամրապնդում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների տարբեր ասպեկտներ, մտքեր են փոխանակվել հետագա շփումների շուրջ։

Հավելենք, որ Բաքվի կողմից Իսրայելում դեսպանատուն բացելու որոշման ընդունումից հետո Թել Ավիվից ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ պարբերաբար վերին օրերին հեռախոսազանգեր են ստանում։ Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ալոն Ուշպիցն էր  հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

Օրերս էլ Իսրայելի ՊՆ ղեկավար Բենի Գանցն էր զանգահարել Ադրբեջանի իր գործընկեր Զաքիր Հասանովին՝ շնորհակալություն հայտնելով դեսպանատուն բացելու որոշման համար։ Բացի այդ՝ նախարարները նաև ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել էր «Իսրայելում Ադրբեջանի դեսպանություն հիմնելու մասին» օրենքը։ Դեսպանատունը բացվելու է Թել Ավիվում։ Այս որոշումն Իսրայելի ԱԳՆ-ն «պատմական» է որակել։

Էմմա Չոբանյան