ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականները՝ «Գիտություն առանց սահմանների» ֆորումի մրցանակակիրներ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականները դարձել են ԱՊՀ անդամ երկրների երիտասարդ գիտնականների «Գիտություն առանց սահմանների» ֆորումի մրցանակակիրներ: Ֆորումն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքի Լոբաչևսկու անվան պետական համալսարանում: Այն 2024 թվականին կայանալիք Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի 300-ամյակին նվիրված մեծ ծրագրի մի մասն է․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանը ֆորումին ներկայացել է 21 հոգանոց պատվիրակությամբ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի ինստիտուտների երիտասարդ գիտնականները զեկուցումներով հանդես են եկել ֆորումի «Արհեստական ինտելեկտ», «Նոր նյութեր», «Հարմարավետ միջավայր», «Առողջ սերունդ», «Պարենային անվտանգություն», «Ժառանգության պահպանում» և «Մոլեկուլային ճարտարագիտություն» սեկցիաներում:

Սեկցիաների աշխատանքի արդյունքների հիման վրա ֆորումի կազմկոմիտեն որոշել է յուրաքանչյուր սեկցիայում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականների մրցանակակիրներին: Երեսուն մրցանակակիրներից հինգը ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտների երիտասարդ գիտնականներ են: Առաջին հորիզոնականի մրցանակի են արժանացել ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտից Աստղիկ Սողոյանը («Ժառանգության պահպանում» սեկցիա), ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից Շուշանիկ Դաշյանը («Մոլեկուլային ճարտարագիտություն» սեկցիա) և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից Միքայել Կարապետյանը («Առողջ սերունդ» սեկցիա): Երկրորդ հորիզոնականի մրցանակի է արժանացել ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտից Ջուլիա Եգանյանը («Նոր նյութեր» սեկցիա): Երրորդ հորիզոնականի մրցանակի է արժանացել ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտից Վահան Գրիգորյանը («Առողջ սերունդ» սեկցիա):

Ֆորումին մասնակցել է 384 գիտնական ԱՊՀ անդամ երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, ինչպես նաև ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից՝ Իրանից, Հնդկաստանից, Չինաստանից, Չեռնոգորիայից, Լիբիայից։ Ֆորումի մասնակիցները հանդես են եկել 250 գիտական զեկուցումներով:

Ֆորումի կազմակերպիչներն են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան, ԱՊՀ գործադիր կոմիտեն, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը, Նիժնի Նովգորոդի մարզի կառավարությունը, Լոբաչևսկու անվան համալսարանը և «Սկոլկովո» հիմնադրամը: