Փաշինյանին դատած Մնացական Մարտիրոսյանը՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի իշխանության չորրորդ տարում Բարձրագույն դատական խորհուրդը նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրեց Մնացական Մարտիրոսյանին։ Մարտիրոսյանն ավելի քան 20 տարի դատական համակարգում է և հանրային մեծ հնչեղությամբ բազմաթիվ քաղաքական գործերով մեղադրական դատավճիռներ է կայացրել։ Հենց այս դատավորն էր, որ 2010 թվականի հունվարին 7 տարվա ազատազրկման դատապարտեց նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանին, որն այդ օրերին և հեղափոխությունից հետո պնդում էր, թե խամաճիկային դատական համակարգն ապօրինի որոշմամբ կատարում է օրվա իշխանության պատվերը։

1990-ականների քննիչ, հետո դատախազ, իսկ 1999-ից մինչ օրս դատավոր աշխատած Մնացական Մարտիրոսյանը հայտնի դարձավ հենց մարտի 1-ից հետո՝ աղմկահարույց «7»-ի գործի քննությամբ։ Այս գործով անցնում էին Ալեքսանդր Արզումանյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Շանթ Հարությունյանը, Սուրեն Սիրունյանը և Հակոբ Հակոբյանը։ Նրանք մեղադրվում էին 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների գործերով մեղադրական դատավճիռների հեղիանակը ևս Մնացական Մարտիրոսյանն է։ Իսկ արդեն 2014 թվականին Մնացական Մարտիրոսյանը մեղադրական դատավճիռներ է կայացրել  հեղափոխության կոչերով փողոցային պայքարի դուրս եկած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով։

Բարձրագույն դատական խորհրդի երեկվա որոշումից հետո հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ իշխանությանը և անձամբ վարչապետ Փաշինյանին հիշեցնում են այս գործերը և տարակուսանք հայտնում՝ ինչպե՞ս ստացվեց, որ դատական համակարգում նախկին իշխանության պատվերով դատավճիռներ կայացրած Մնացական Մարտիրոսյանը, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, նշանակվում է նորաստեղծ դատարանի դատավոր։

2018 թվականից հետո բոլորն արդար աշխատելու շանս ունեն․ այսպես  է բացատրում Մարտիրոսյանի ընտրությունը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վիգեն Խաչատրյանը։

Մնացական Մարտիրոսյանի ընտրությունն իսպառ վերացրեց դատական համակարգի նկատմամբ հնարավոր վստահությունը՝ պնդում է ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։ Դատական համակարգում Կարեն Անդրեասյանի խոստացած երկրաշարժը սա՞ էր՝ հարցնում է ՀԱԿ անդամը։ Ընդամենը երկու ամիս առաջ ԲԴԽ նախագահ ընտրված Կարեն Անդրեասյանն այդ օրերին խոստանում էր ոչ միայն, այսպես ասած, երկրաշարժ։

Մամուլում այսօր եղան հրապարակումներ, թե Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ում Մնացական Մարտիրոսյանին դեմ քվեարկած 3 անձանցից մեկն է։ ԲԴԽ լրատվական ծառայութունից հետաքրքրվեցինք՝ հաստատո՞ւմ են շրջանառվող լուրերը և արդյո՞ք Մարտիրոսյանի ընտրությունը տեղավորվում է արդար դատական համակարգ ունենալու՝ Անդրեասյանի պատկերացումների մեջ։ ԲԴԽ լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ քվեարկությունը խորհրդակցական սենյակի գաղտնիք համարվող տեղեկություն է և հրապարակման ենթակա չէ, իսկ մեր մյուս հարցի առնչությամբ փոխանցեցին՝ ԲԴԽ նախագահը հարցազրույցներ, մեկնաբանություններ չի տալիս։

Այս ընտրությամբ Հայաստանում դատաիրավական բարեփոխումները կարելի է համարել տապալված՝ ընդգծում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Ըստ նրա՝ ԲԴԽ-ն ընտրություն անելիս հաշվի չի առել նաև Մնացական Մարտիրոսյանի բարեվարքությանն առնչվող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, «Իրազեկ քաղաքացիների միավորման» և միջազգային փորձագետների բացասական եզրակացությունները։ Իոաննիսյանի կարծիքով՝ այս ընտրության վրա ազդեցություն է ունեցել նաև Ազգային անվտանգության ծառայությունը։

Ի դեպ, նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Մնացական Մարտիրոսյանին ԲԴԽ-ն այդպես էլ կարգապահական պատասխանատվության չի ենթարկի, քանի որ Խորհուրդը Արդարադատության նախարարության միջնորդությունը չի քննել սահմանված եռամսյա ժամկետում։ Ուշագրավ է, որ եթե դատավոր Մարտիրոսյանը կարգապահական պատասխանատվության ենթարկվեր և ստանար խիստ նկատողություն, այժմ չէր կարողանա ընտրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան