Ալիևը զայրույթից է բղավում․ գիտի՝ Ռուբեն Վարդանյանն իր կապերն ու հնարավորությունները ծառայեցնելու է ի շահ Արցախի․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱՀ պետնախարարի պաշտոնը ստանձնած Ռուբեն Վարդանյանն Արցախ իր նորամուտի ասուլիսում ասում էր, որ Բաքվին իր հետ ավելի հեշտ կլինի բանակցել, որովհետև ինքը պատերազմին չի մասնակցել, և կփորձի «սկսել հարևանների հետ հարաբերություններ կառուցելու դժվարին ճանապարհը՝ հենվելով ոչ թե այլատյացության ու փոխադարձ ատելության, այլ կողք-կողքի ապրելու սովորելու ձգտման վրա»։ Մինչդեռ Իլհամ Ալիևը կշտամբում է Մոսկվային, որ նրա ուղարկած Ռուբեն Վարդանյանի հետ չի բանակցելու, որ պատրաստ է խոսել ԼՂ-ի հայերի հետ, բայց ո՛չ «Մոսկվայից հստակ ուղարկված մարդու»։ Գիտենք նաև Ռուբեն Վարդանյանի պատասխանը, որ Ալիևի ասած մարդը հենց ինքն է՝ ապրում է և պատրաստ է ապրել Արցախում։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստիպված է լինելու գալ Ռուբեն Վարդանյանի մտքին, որ պետք է ինքը բանակցի Արցախի պետնախարարի հետ։ Հակադարձելով Ալիևի հայտարարություններին, թե հայկական կողմը պարտվել է և պետք է այդ իրականության հետ հաշվի նստի, Մանե Թանդիլյանը դա ապօրինի է որակում։

«Ակնհայտորեն՝ դա ապօրինի հայտարարություն է առ այն, որ ուժի և ուժի կիրառման սպառնալիքով աշխարհում խնդիրներ չեն լուծվում և չպիտի լուծվեն։ Եթե Ալիևն այդպիսի համարձակություն ունի՝ խախտելու բոլոր նորմերը, ինչից ինքն օգտվում է՝ գեոպոլիտիկ իրավիճակը հաշվի առնելով, մենք պետք է իմանանք, որ մեր հույսը պետք է լինի մեր ուժը, մեր բանակը, ինչպես նաև մեր դաշնակիցները, որոնք ունեն իրական շահեր մեր ռեգիոնում։ Ամենևին պետք չէ մոռանալ Իրանի, ԱՄՆի, ՌԴ-ի գործոնները, տեսնում ենք՝ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը, որը ողջունել է Արցախը։ Ալիևն ինչքան էլ փորձի նսեմացնել այդ բանաձևի կարևորությունը, ամենակարևոր դերակատերներից մեկն է, նաև ԱՄՆ-ն է իրենց կոչ անում կարգապահության, որոշակի լծակներ է կիրառում։ Եվ Ալիևը զայրույթից է բղավում։ Ինչքան այդ բղավոցը բարձրաձայն է դառնում, հասկանում ենք, որ այդ տեղերի վրա պետք է աշխատենք։ Այդ թվում է նաև Ռուբեն Վարդանյանի նշանակումը․ ակնհայտ է, որ նա հասկանում է՝ այն կապերն ու հնարավորությունները, որ նա ունի, ծառայեցնելու է ի շահ Արցախի»,- ասաց Մանե Թանդիլյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսնանյութում։

Ռոբերտ Անանյան