Իրանը հայտարարել է ԱԹՍ-ների հարցով Ուկրաինայի հետ հանդիպման մասին

Լուրեր

27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
Բոլորը

Իրանը հայտարարել է, որ փորձագիտական հանդիպում է անցկացնում ուկրաինացի փորձագետների հետ ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարման վերաբերյալ, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը։

«Մինչ օրս կարևոր քայլեր են ձեռնարկվել Իրանի և Ուկրաինայի պաշտպանության ոլորտի մասնագետների համատեղ փոխգործակցության հարցով, և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ թյուրիմացությունները չեն վերացվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իսկ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում ասել է, որ Իրանը կարծում է, թե «դրա հետ կապված թյուրիմացությունները կարող են լուծվել՝ շարունակելով Ուկրաինայի հետ շփումը ենթադրյալ անօդաչու սարքերի հարցով»։

Միաժամանակ, Իրանը հիշեցրել է, որ իրենք երկար տարիներ համագործակցել են Ռուսաստանի հետ պաշտպանության և գիտության ոլորտում, նույնիսկ մինչ ուկրաինական պատերազմը։

Նախկինում Իրանը բազմիցս հերքել է Ռուսաստանին անօդաչու սարքերի մատակարարումը։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի Զինված ուժերն արդեն խոցել են հարյուրավոր իրանական «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, որոնք ռուսները նշում են որպես «Գերան-2»: Միայն նոյեմբերի 5-ին է Իրանն ընդունել Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։ Միաժամանակ, Թեհրանը վստահեցրել է, որ իրենք անօդաչու սարքեր են մատակարարել Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի սկսվելուց առաջ։

Տաթև Ֆռանգյան