ԱՄՆ-ը դեմ է ցանկացած ռազմական գործողության․ Պետդեպը՝ Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ռազմաօդային գործողության մասին

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

ԱՄՆ-ը դեմ է ցանկացած ռազմական գործողության, որն ապակայունացնում է իրավիճակը Սիրիայում։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ռազմաօդային գործողության ու քուրդ զինյալների պատասխան գործողությունների ֆոնին, գրում է Reuters-ը։

Պաշտոնյան ասել է, որ Վաշինգտոնն Անկարային հայտնել է իր լուրջ մտահոգությունները «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա էսկալացիայի ազդեցության վերաբերյալ։

«Մենք կոչ ենք արել Թուրքիային նման գործողություններից հրաժարվել, ճիշտ այնպես, ինչպես մենք կոչ ենք արել մեր սիրիացի գործընկերներին՝ զերծ մնալ հարձակումներից կամ էսկալացիայից։ Մենք Սիրիայում ապաէսկալացիայի կոչ ենք անում՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց կյանքը և աջակցելու ԻԼԻՊ-ին հաղթելու ընդհանուր նպատակին։ Մենք շարունակում ենք դեմ լինել Իրաքում ցանկացած չհամակարգված ռազմական գործողության, որը խախտում է Իրաքի ինքնիշխանությունը»,- նշել է Փրայսը։

Հավելենք, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերն Իրաքի և Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ավիագործողություն են իրականացրել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Անկարան կարող է նաև ցամաքային գործողություն իրականացնել։ Կան տասնյակ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։

Ի պատասխան Անկարայի գործողությունների՝ Սիրիայի հյուսիսից նախօրեին 5 հրթիռ է արձակվել Թուրքիայի հարավային Գազիանթեփի ուղղությամբ, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։

Էմմա Չոբանյան