ԱՄՆ-ն արագացրել է զենքի պաշարների համալրումը․ Reuters

Լուրեր

25.11.2024 | 22:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
25.11.2024 | 22:33
Լոնդոնը ներկայացրել է ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումների ամենամեծ փաթեթը
25.11.2024 | 22:18
Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով
25.11.2024 | 22:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
25.11.2024 | 21:45
Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 21:30
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2024 | 21:16
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հարցեր են քննարկել
25.11.2024 | 21:01
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
25.11.2024 | 20:45
Ադրբեջանի թակարդն է ՀՀ-ի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը հավասարեցնել Արևմտյան Հայաստանի հետ․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 20:28
ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արևմտյան խոշոր ընկերություններին կոչ է արել պատրաստվել պատերազմի
25.11.2024 | 20:14
Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել
25.11.2024 | 20:00
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
25.11.2024 | 19:51
Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը
25.11.2024 | 19:43
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2024 | 19:26
Պատժամիջոցների հետևանքով Թուրքիայի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառության նվազում է կանխատեսվում․ Անկարայում ՌԴ դեսպան
Բոլորը

Միացյալ Նահանգները կարագացնի զենքի ձեռքբերման գործընթացը՝ Ուկրաինային սպառազինության մատակարարումների պատճառով բանակի սպառված պաշարները համալրելու համար։ Այս մասին գրում է Reuters-ը։

ԱՄՆ բանակի կարիքների համար սպառազինության գնման հարցերով պատասխանատու Դագ Բուշը գործակալությանն ասել է, որ պայմանագրերի կնքման աշխատանքների արագացումը կախված է «գործընթացների միաժամանակյա կատարումից, որոնք նախկինում հաջորդաբար իրականացվել են և հիմնված են կորոնավիրուսի համաճարակից քաղված դասերի վրա»։

Հաղորդվում է, որ ԱՄՆ իշխանությունները հոկտեմբերի երկրորդ կեսից շուրջ 1 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել զենք արտադրողների հետ՝ հիմնականում զինամթերքի և հրթիռների համար, ինչը վկայում է «պայմանագրերի կնքման արագացված որոշումների կայացման մասին»:

ԱՄՆ-ը 477 մլն դոլարի պայմանագիր է կնքել Lockheed Martin-ի հետ։

Նշենք, որ ԱՄՆ-ն այս տարվա փետրվարի վերջից Ուկրաինային մատակարարել է ավելի քան 88 հազար տոննա զենք ու զինտեխնիկա՝ ընդհանուր 21,5 միլիարդ դոլարի չափով։

Տաթև Ֆռանգյան