Մեծ Բրիտանիան Ուկրաինային լազերային կառավարմամբ Brimstone-2 հրթիռներ է փոխանցել․ ԶԼՄ-ներ

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

Մեծ Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել լազերային կառավարմամբ Brimstone հրթիռի կատարելագործված մոդել, որի հեռահարությունը երկու անգամ գերազանցում է նախորդ տարբերակին։ Այս մասին գրում է Daily Telegraph-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Brimstone-2 հրթիռները սովորաբար արձակվում են կործանիչներից, սակայն ուկրաինական զորքերը որպես արձակման հարթակ օգտագործում են մոդիֆիկացված բեռնատարները։

Մեծ Բրիտանիան առաջին անգամ Ուկրաինային նման հրթիռներ է տրամադրել մոտ վեց ամիս առաջ, սակայն տեսանյութում, որն ավելի վաղ հրապարակվել է Թագավորական օդուժի կողմից, երևում է, որ ավելի կատարելագործված մոդելը պատրաստվում է փոխադրման Օքսֆորդշիրի բազայում։

Հրթիռները, որոնցից յուրաքանչյուրն արժե մոտ 175,000 ֆունտ սթեռլինգ, նախատեսված են հիմնականում ցամաքային թիրախները, ներառյալ՝ արագընթաց մեքենաները խոցելու համար: Brimstone-ը կարող է, մասնավորապես, ինքնուրույն ընտրել հարմար թիրախ ավելի վաղ ծրագրված ցանկից բարձր տեխնոլոգիական ռադարի միջոցով՝ դրա հետ մեկտեղ չդիպչելով քաղաքացիական տրանսպորտային միջոցներին կամ հակառակորդի ավելի քիչ կարևոր ռազմական տեխնիկային։

Հաշվի առնելով լազերային ուղղորդումը և բարձր ճշգրտությունը՝ հրթիռները կարող են արձակվել խիտ բնակեցված տարածքներում, որը նվազեցնում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի հավանականությունը։

Էմմա Չոբանյան