Իրանի հավաքականը չի երգել ազգային օրհներգը, երկու հայտնի դերասանուհիներ են ձերբակալվել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանում արդեն երրորդ ամիսն է՝ չեն դադարում հակակառավարական ցույցերը։ Երկու հայտնի դերասանուհիներ ի նշան համերաշխության բողոքի ցույցի մասնակիցների հետ հանրության առաջ հայտնվել են գլխաբաց, ինչից հետո ձերբակալվել են, գրում է  BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրանի պետական Irna լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բազմաթիվ մրցանակների դափնեկիրներ Հենգամե Ղազիանին և Քաթայոն Ռիահին մեղադրվում են դավադրության և հակակառավարական գործունեության մեջ:

Կանայք ձերբակալվել են կիրակի օրը։ Հենգամե Ղազիանին մինչ իր ձերբակալությունը թվիթերում գրել է. «Ինչ էլ որ լինի, իմացեք՝ ինչպես միշտ, ես լինելու եմ Իրանի ժողովրդի կողքին։ Սա կարող է լինել իմ վերջին գրառումը»։

Քաթարում  ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցող Իրանի հավաքականը ևս իր բողոքն է արտահայտել։  Ֆուտբոլիստներն Անգլիայի հետ խաղից առաջ խաղադաշտում կանգնել է անշարժ դեմքերով՝ հրաժարվելով երգել օրհներգը, ինչը ընկալվել է հայրենի երկրում բողոքի ցույցերին աջակցելու հստակ նշան։ Իրանցի երկրպագուներն էլ սուլել են օրհներգը հնչելու ընթացքում, իսկ Իրանի հավաքականը Ազգային հավաքականի ավագ Էհսան Հայսաֆին էլ ասել է․ «Ստիպված ենք խոստովանել, որ մեր երկրում իրավիճակը վատ է, իսկ մարդիկ՝ դժբախտ»։

Իրանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար Հոսեյն Սուրին իր հերթին ասել է, որ հայրենիք չի վերադառնա Իսպանիայում անցկացված մրցաշարից՝ բողոքի ցույցերի դաժան ճնշելու պատճառով։

Հանգստյան օրերին Իրանի իշխանությունները զորք են ուղարկել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող քրդաբնակ շրջաններում բողոքի ցույցերը ճնշելու համար, որոնք դիտվում են որպես անընդհատ աճող ցույցերի էպիկենտրոն:

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերի ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ ոստիկանները գլխաշոր կրելու կանոնները խախտելու համար ձերբակալել են 22-ամյա աղջկա, որը ոստիկանական բաժանմունքում բռնության ենթարկվելուց հետո մահացել է։ Փորձելով վերջ դնել զանգվածային ցույցերին՝ իշխանություններն արդեն մի քանի ցուցարարների դատապարտել են մահապատժի։

Տաթև Ֆռանգյան