Բողոքի ակցիա՝ ընդդեմ ՀԱՊԿ-ի․ Երևանում Պուտինն ու Լուկաշենկոն հայանպաստ քայլ կանե՞ն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.04.2026 | 23:38
Ովքեր են «Հանրապետություն» կուսակցության ցուցակում․ հրապարակվել են առաջին 30 անունները
20.04.2026 | 23:30
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.04.2026 | 23:21
Կենտրոնական Ասիայից շուրջ 13,000 քաղաքացիներ կռվում են Ուկրաինայի դեմ՝ Ռուսաստանի ԶՈՒ կազմում
20.04.2026 | 23:14
Նոր Գեղի գյուղում ավտոմեքենա է այրվել
20.04.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է` Իսրայելն իրեն չի համոզել Իրանի հետ պատերազմի մեջ մտնել
20.04.2026 | 22:47
Գետը դուրս է եկել հունից․ Մայակովսկիից ահազանգում են վնասների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 22:35
Թուրքիայում ԻԼԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 90 անձ է ձերբակալվել
20.04.2026 | 22:22
Հովիկ Աղազարյանի կուսակցության ցուցակի առաջին համարը կին է
20.04.2026 | 22:13
ՀՀ ԱԳ փոխնախարարը ESCAP-ի նստաշրջանում ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության առաջնահերթությունները
20.04.2026 | 22:00
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
20.04.2026 | 21:45
Թուրքիայի՝ «Միջին միջանցք» ծրագրի իրականացման կարևորագույն բաղադրիչը Հայաստանի հետ սահմանի բացումն է. FT
20.04.2026 | 21:36
Բաքվի դպրոցում աշակերտը համադասարանցու վրա սպիրտ է լցրել և հրդեհել
20.04.2026 | 21:24
Ինչ է խոստանում Փաշինյանը 5 տարի անց. ՔՊ-ի ծրագիրը՝ գլխիվայր շրջված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 21:09
Վենսը երեքշաբթի կմեկնի Վաշինգտոնից` Պակիստանում Իրանի հետ բանակցությունների մասնակցելու համար. CNN
20.04.2026 | 21:00
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է, Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Բոլորը

44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ՝ նոյեմբերի 23-ին, Հայաստան կժամանեն Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարները՝ կազմակերպության խորհրդի նիստին մասնակցելու համար։  Նիստի օրակարգային հարցերից մեկը սեպտեմբերյան մարտերից Հայաստանին հետո օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումներն են։ Ռազմակա՞ն, թե՞ քաղաքական օգնության հարցն է քննարկվելու, մանրամասներ չկան։

Անվտանգության երաշխավոր համարվող ՀԱՊԿ գործընկերներին Հայաստանը դեռ սեպտեմբերին էր դիմել Ադրբեջանի ռազմական հանցագործություններին քաղաքական գնահատական տալու և օկուպացված տարածքներն ազատագրելու հարցով։ Կազմակերպությունը, որտեղ որոշիչ դեր ունի Ռուսաստանը, հոկտեմբերի 28-ին Հայաստանի դիմումի հիման վրա հրավիրված նիստում որևէ աջակցություն տրամադրելու որոշում չէր կայացրել՝ հարցը տեղափոխելով նոյեմբերին կայանալիք նիստի օրակարգ։

1996-1999 թվականներին ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Ռուսաստանն ու Հայաստանի հետ միայն փաստաթղթերով դաշնակցային հարաբերություններ ունեցող ՀԱՊԿ պետությունները իրենց դիրքորոշումը ոչ միայն չեն փոխել, այլև լեգիտիմացրել են Ադրբեջանի հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անթաքույց պաշտպանելավ ադրբեջանական կողմի շահերը, կոշտ էր արձագանքել Երևանի օգնության դիմումին։ Արդեն ավելի քան 28 տարի Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնող Լուկաշենկոն հայտարարել էր, որ «Ալիևն իրենց մարդն» է։ Նոյեմբերի 23-ին կայանալիք նիստում ՀԱՊԿ խորհրդի նախագահությունը ռոտացիոն կարգով անցնելու է հենց Բելառուսին։ Քաղաքագետի խոսքով՝ սա Հայաստանի համար բացասական ազդեցություն է ունենալու։

Հայաստանում Պուտինին և Լուկաշենկոյին կդիմավորեն բողոքի ակցիաներով։ Քաղհասարակության ներկայացուցիչները ՀԱՊԿ-ի և անդամ երկրների, հատկապես՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի ղեկավարների դիրքորոշումները դավաճանական են համարում հիմնադիր անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ։

«Ո՛չ ՀԱՊԿ-ին» նախաձեռնության անդամ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ Ռուսաստանն ու անդամ մյուս պետությունները տվյալներ չեն փոխանցել Ադրբեջանին, որոնք կարող էին վճռորոշ լինել պատերազմների ժամանակ։ Նոյեմբերի 23-ին Ազատության հրապարակում իրականացվող ակցիայով, ըստ Մեհրաբյանի, ոչ միայն հայտնելու են իրենց դժգոհությանը Ռուսաստանի կողմից ստանձնած դաշնակցային պարտավորությունների չկատարմանը, այլև ՀՀ իշխանություններին կոչ են անելու ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսել։

Հայաստանում ռուս-ուկրաինական պատերազմից հետո իշխանությունների կողմից պարբերաբար խոչընդոտվում են հակակրեմլյան բողոքի ակցիաները։ Արդյո՞ք քաղհասարակության ներկայացուցիչները մտավախություն չունեն, որ այս հավաքը ևս կխոչընդոտվի։

Հայաստանում դժգոհություններ կան նաև, որ Ռուսաստանն Ադրբեջանին միլիարդավոր դոլարների հարձակողական զենք և սպառազինություն է վաճառում՝ խախտելով տարածաշրջանում ռազմական բալանսը, որը նպաստեց ու նպաստում է ադրբեջանական ագրեսիաների իրականացմանը։ Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի 2011-2020 թվականների ընթացքում Ռուսաստանն ու Բելառուսն Ադրբեջանին մատակարարել են նրա ներմուծած զենքերի 67.2%-ը։

Վլադիմիր Պուտինի այցի մասին հայտնի դառնալուց հետո Factor TV-ն սոցիալական ցանցերում հարցում էր անցկացրել՝ արդյո՞ք, քաղաքացիները կարծիքով, ՌԴ նախագահի այցը կարող է դրական ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների և սահմանային իրավիճակի կայունացման հարցում․ հարցմանը մասնակցած 7 հազարից ավելի քաղաքացիների 73 տոկոսը նշել է, որ որևէ դրական փոփոխություն չի լինի, իսկ 16 տոկոսը կարծում է, որ հնարավոր են ժամանակավոր լուծումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան