Ադրբեջանցի միլիարդատիրոջ տունը խուզարկել են բանակում տիրող կոռուպցիային առնչվող սկանդալային ձայնագրության պատճառով

Լուրեր

02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
Բոլորը

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը տեղեկություն է տարածել ռուսաստանաբնակ ադրբեջանցի միլիարդատեր Ֆարհադ Ահմեդովի տանն ու օբյեկտներում խուզարկությունների մասին։

ՊԱԾ-ը խուզարկություններ է կատարել միլիարդատիրոջ Գյոյչայում գտնվող վիլլայում ու նրան պատկանող օբյեկտներում։ Թե ինչ նպատակով են նման գործողություններ կատարել՝ պաշտոնական որևէ տեղեկություն չկա, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ահմեդովի տան և օբյեկտների խուզարկության պատճառը կարող է կապված լինել գնդապետ Բաբեկ Սամիդլիի սկանդալային ձայնագրության տարածման հետ։

Ադրբեջանի ԶՈՒ-ի գնդապետ,  բանակային առաջին կորպուսի հրամանատարի տեղակալ Բաբեկ Սամիդլիի երկու մասից բաղկացած սկանդալային ձայնագրությունում նա խոսում էր այն մասին, որ Ադրբեջանի բանակը պատրաստ չի եղել 44-օրյա պատերազմին, և որ առանց թուրքական կողմի օգնության հաղթանակ չէր լինի։ Նա պատմում է նաև պատերազմից առաջ ու դրա ընթացքում զորքերում առկա խնդիրների, զենք-զինամթերքի պակասի, Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի, նախկին ԳՇ պետ Նաջմեդին Սադիկովի ու այլ պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների մասին։ Սամիդլին 44-օրյա պատերազմի մասնակից է, մահացել է հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 23-ին Արցախի գրավյալ Մատաղիսում ականի պայթյունից։

Ադրբեջանական լրատվականները գրում են, որ Ֆարհադ Ահմեդովը 44-օրյա պատերազմի ընթացքում օգնություն է ցուցաբերել բանակին Առաջին բանակային կորպուսի ուղղությամբ։ Ե՛վ Ահմեդովը, և՛ Բաբեկ Սամիդլին Գյոյչայից են, բարեկամական հարաբերություններ են ունեցել։

Նշվում է, որ պատերազմն ավարտվելուն պես Ֆարհադ Ահմեդովն ու Բաբեկ Սամիդլին մեքենա վարելիս զրուցել են, և ենթադրվում է, որ միլիարդատերը ձայնագրել է նրան։ Համացանցում հասանելի է նաև Ահմեդովի ու Սամիդլիի տեսանյութը արված Արցախի գրավյալ Մատաղիսում ջրամբարի մոտ։ Թե ինչ նպատակով էլ ՌԴ-ում բնակվող ադրբեջանցի միլիարդատերը եղել Մատաղիսում՝ պարզ չէ։

Լրատվամիջոցը գրում է, որ գործարարը Սամեդլիին ձայնագրելու երկու պատճառ կարող էր ունենալ։ Առաջինը՝ բանակի խնդիրները հասցնել բարձրագույն ղեկավարությանը։ Երկրորդ վարկածն էլ այն է, որ միլիարդատերը կարող էր հետագայում օգտագործել այս ձայնագրությունը, որպես շանտաժ իր անձնական շահերի համար։ Երբ ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ն հրապարակեց Բաբեկ Սամիդլիի սկանդալային ձայնագրությունները, Ադրբեջանի իրավապահ մարմիններն այդպես էլ պաշտոնապես դրան որևէ կերպ չարձագանքեցին։

Ադրբեջանական լրատվականների հետ զրույցում էլ Ահմեդովի մամուլի խոսնակ Մուշվիգ Ալիզահիդն ասել է, որ քրեական հետապնդում չի իրականացվում։ Նա նշել է, որ խուզարկությունը կատարվել է միայն Գյոյչայի մասնավոր տանը, որ ձեռնարկություններում ստուգումներ չեն եղել։ Ալիզահիդը նշել է, որ խուզարկության ընթացքում ոչինչ չի առգրավվել և որ ինչ-որ թյուրիմացություն է եղել, ամեն ինչ պարզվել է, հարցը կարգավորվել է։ Ահմեդովի ձերբակալման մասին լուրերը, ըստ խոսնակի, ևս չեն համապատասխանում իրականությանը։ Նա գտնվում է Ադրբեջանում ու շարունակում է զբաղվել իր գործերով։

Ահմեդովը Ադրբեջանում մի շարք ձեռնարկությունների սեփանականատեր է, Գյոյչայի շրջանում նռան հյութի արտադրության խոշոր գործարան ունի։ Ի դեպ, նա նաև հայտվել է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում՝ կապված Ուկրաինայում ՌԴ պատերազմի հետ։

Էմմա Չոբանյան