ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի կոնֆլիկտը «ՀԱՊԿ-ին չի առնչվում»

Լուրեր

30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսյաչովը aif.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանին տրամադրվելիք հնարավոր օգնության թեմային։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ տեսանկյունից, կազմակերպության իրավասության մեջ չէ։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա մենք ամենաանկեղծ ձևով նպաստում ենք կարգավորմանը։ Ավելին, մեր ջանքերը հավասարապես պահանջված են երկու կողմից էլ։ Այլ կերպ չի կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այսպես։ Ընդունել այս հակամարտությունում միայն մեկ կողմին աջակցելու դիրքորոշում՝ կնշանակի սրել այն։ Անհրաժեշտ է որդեգրել խաղաղ կարգավորման դիրքորոշումը և օգնել ապահովելու, որ այս կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- ասել է Կոսյաչովը, որի համար, փաստորեն, ՀՀ սուվերենության դեմ Ադրբեջանի ագրեսիայի  դատապարտումը նշանակում է «հակամարտության սրում»։

Հարկ է նկատել, որ ՀԱՊԿ կանոնադրության դեմ ոչինչ նշված չէ այն մասին, որ անդամ երկրի վրա ագրեսիան ամեն երկիր կարող է յուրովի դիտարկել։

Էմմա Չոբանյան