Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն սպառել է զենքի և զինամթերքի իր պաշարների մեծ մասը և արտադրությունն ավելացնելու կոչ արել

Լուրեր

16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսատլանտյան դաշինքը սպառել է զենքի և զինամթերքի իր պաշարների մեծ մասը, անհրաժեշտ է ավելացնել դրանց արտադրությունը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է CBC-ն։

Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ռազմական ներուժը՝ երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինային աջակցելու համար։ Ըստ Ստոլտենբերգի՝ դաշինքն այժմ սպառել է զենքի և զինամթերքի սեփական պաշարների մեծ մասը, ուստի պետք է աշխատի արդյունաբերության հետ՝ արտադրությունն ավելացնելու համար և շարունակի աջակցել Ուկրաինային։

Դաշինքի երկրները պետք է պատրաստ լինեն գին վճարել Ուկրաինայի պաշտպանունակությունն ամրապնդելու համար՝ էներգակիրների բարձր գներ և այլ տնտեսական հետևանքներ, սակայն Ուկրաինան դրա համար «վճարում է շատ ավելի բարձր գին», հավելել է Ստոլտենբերգը։

«Մենք պետք է հիշենք՝ մեր վճարած գինը չափվում է փողով, իսկ այն գինը, որը վճարում է Ուկրաինան, չափվում է կյանքերով, արյունով՝ ամեն օր, և մենք պարտավոր ենք աջակցել նրանց»,- եզրափակել է նա։

Տաթև Ֆռանգյան