Հայաստանը մասնակցել է «Աշխարհի հմտություններ» 46-րդ միջազգային մրցույթին

Լուրեր

31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
Բոլորը

«Հայաստանի հմտություններ» (WorldSkills Armenia) ազգային մրցույթի հաղթողները մասնակցել են «Աշխարհի հմտություններ (WorldSkills International)» 46-րդ միջազգային մրցույթին՝ «Խոհարարություն», «Մեխատրոնիկա», «Վեբ տեխնոլոգիաներ» մասնագիտություններով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանը 2012 թվականից դարձել է «Աշխարհի հմտություններ» (WorldSkills) միջազգային կազմակերպության անդամ, որտեղ մեր երկիրը ներկայացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ):

Այս տարի լրանում է Հայաստանի անդամակցության 10-ամյակը: Հայաստանի ազգային թիմը 4-րդ անգամ է մասնակցել հմտությունների մրցութներին: Մասնակիցները նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության հաստատությունների ուսանողները կամ շրջանավարտներն են, որոնք իրենց հմտությունները ներկայացնում են 85 անդամ երկրների երիտասարդներին միավորող համաշխարհային հարթակում:

«Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթի արդյունքների ամփոփման և «Ազգային թիմի լավագույն մասնակից» անվանակարգով մեդալով պարգևատրման արարողությանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղակալը, շնորհավորելով մրցույթի բոլոր մասնակիցներին, նշել է, որ այսօրինակ միջոցառումների կազմակերպումը լրացուցիչ առիթ է՝ ցույց տալու, թե ինչ կարևոր գործունեություն են ծավալում նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ միջազգային մրցույթը նաև կարևոր ստուգատես է ոլորտի հաջողությունները տեսանելի դարձնելու առումով, այդ թվում՝ միջազգային ասպարեզում՝ Հայաստանի արդյունքները համադրելի դարձնելով այլ երկրների հետ:

«Համոզված եմ, որ «Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթից հետո մեր ուսանողներն ավելի մեծ ոգևորությամբ են շարունակելու սովորել և հմտանալ: Նմանօրինակ մրցույթները փաստում են, թե ինչքան կարևոր են աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, ինչպես նաև կարճաժամկետ ծրագրերի ընթացքում ստացված արդյունքները: Ուզում եմ նաև ձեզ տեղեկացնել, որ ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը, որով նախատեսվում է ոլորտում ներդնել մի շարք նոր ընթացակարգեր, որոնք ուղղված կլինեն քոլեջների և ուսումնարանների աշխատակիցների մասնագիտական զարգացման ու վարձատրության փոխկապակցված մեխանիզմին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր ուսհաստատությունների մանկավարժներին և ուսանողներին կատարած մեծ աշխատանքի համար:

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն, «Աշխարհի հմտություններ» կազմակերպության՝ Հայաստանի պաշտոնական պատվիրակ Տաթևիկ Գասպարյանն իր հերթին նշել է, որ «Աշխարհի հմտություններ» միջազգային կազմակերպության հիմնական նպատակն ու առաքելությունն է բարելավել աշխարհը հմտությունների միջոցով. «Այս մրցույթի առաջնային խնդիրն է աջակցել և աշխարհին ներկայացնել հմուտ մասնագետներին՝ ցույց տալով, թե որքան կարևոր են հմտությունները տնտեսական աճի և անձնական հաջողությունների համար: Այս կազմակերպությունը լավագույն օրինակն է գործարար աշխարհի և պետական կառույցների՝ մասնավորապես կրթության ոլորտի, փոխշահավետ և շարունակական համագործակցության»:

Միջոցառման ընթացքում «WorldSkills Armenia»-ի կողմից պատվոգրերի և շնորհակալագրերի են արժանացել «Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթների նախորդ տարիների փորձագետները, հովանավորները, իսկ «Աշխարհի հմտություններ» կազմակերպության կողմից մեդալ է շնորհվել «Ազգային թիմի լավագույն մասնակից» անվանակարգով ազգային թիմի «Մեխատրոնիկա» հմտության մասնակիցներ Գոռ Դիլանյանին և Հովհաննես Թևանյանին:

Մեդալը մասնակիցներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նախարարի տեղակալը ևս հատուկ շնորհակալագրի է արժանացել «WorldSkills Armenia»-ի կողմից՝ «Աշխարհի հմտություններ» շարժմանն աջակցելու գործում ունեցած արժեքավոր ներդրումների համար: