«Յուրաքանչյուր ադրբեջանցի իրանցի է, յուրաքանչյուր իրանցի՝ ադրբեջանցի»․ Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդականը հերքել է Ադրբեջանի դեմ հարձակման մեղադրանքները

Լուրեր

30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
Բոլորը

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հերքել է պնդումներն այն մասին, որ Թեհրանը, իբր, մտադիր է հարձակվել Ադրբեջանի վրա։ Այս մասին գրում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Tasnim News Agency-ում պաշտոնյայի հոդվածը։

Հրապարակման մեջ Վելայաթին ընդգծել է« ադրբեջանցի ժողովրդի առանցքային դերը Իրանի պատմության մեջ և նրանց կարևոր քայլերը երկրի պաշտպանության և Իրանի հզորության ու տարածաշրջանային նշանակալի դերի խթանման գործում»: Նա նաև հերքել է Իրանի դեմ հնչող մեղադրանքները, որ Իսլամական Հանրապետությունը ծրագրել է հարձակվել Ադրբեջանի վրա կամ զավթել իշխանությունը հարևան երկրում:

Նա նաև անդրադարձել է երկու ժողովուրդների միջև տարածված քաղաքական և լրատվական լարվածությանը՝ կրկնելով, որ բոլոր իրանցիները, անկախ իրենց ազգային պատկանելությունից, համարվում են իրանցիներ: Երկրորդ, նրա խոսքով, Իրանը երբեք չի նախանձել իր հարևաններին. հակառակը, միշտ ցուցաբերել է ուշադրություն նրանց նկատմամբ և ցանկություն է դրսևորել դրական հարաբերություններ պահպանել բոլորի հետ։

«Այսօր պետք է ասել, որ յուրաքանչյուր ադրբեջանցի իրանցի է, յուրաքանչյուր իրանցի՝ ադրբեջանցի: Դա ճիշտ է, եթե նույնիսկ նրանք ունեն ոչ իրանական անձնագիր կամ բնակվում են Իրանից դուրս»,- ասել է Վելայաթին։

Նա հավելել է, որ ինքն էլ ադրբեջանցի է․ «Ես հպարտությամբ ասում եմ, որ մյուս իրանցիների պես՝ ես ինձ ադրբեջանցի եմ համարում։ Ես Ալբորզ լեռների ստորոտից եմ, բայց Իրանում որտեղ էլ լինեմ, ես տուն կոչում: Ինչպես մյուս իրանցիները՝ ես հպարտորեն Իրանի յուրաքանչյուր հատված դիտում եմ որպես իմ հոգու և սրտի մի անկյուն և նույնիսկ կյանքս կտամ այն ​​պաշտպանելու համար»։

Ըստ աղբյուրի՝ Վելայաթիի խոսքերն արձագանքն են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վիճահարույց հայտարարությանը Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովի ժամանակ՝ ի պատասխան վերջերս Հայաստանի և Ադրբեջանին սահմանին անցկացված նախապես ծրագրված զորավարժությունների։

Էմմա Չոբանյան