Հայտնի են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի հաղթողները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամփոփվել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ ամենամյա մրցաշարի արդյունքները։ Ինչպես տեղեկացրին ֆեդերացիայից` նոյեմբերի 18-20-ն անցկացված փակման արարողությանը ներկա են եղել Բարսելոնայի օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Հրաչյա Պետիկյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, ՀԱՕԿ փոխնախագահ, սպորտի վաստակաշատ գործիչ Դերենիկ Գաբրիելյանը, Երևանի Ռուդոլֆ Կարապետյանի անվան մարզադպրոցի տնօրեն Նշան Սիմոնյան։

Ըստ աղբյուրի՝ մրցմանը մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի սաները, Գյումրու և Վանաձորի թիմերը։

Նշվում է, որ բարձր արդյունքեր են ցույց տվել՝

Գոհար Հարությունյանը, վազող թիրախ, խառը վազք, 383 միավոր՝ ՀՀ ռեկորդ,

Ատրճանակ ձևում՝

Էլմիրա Կարապետյանը, 580 միավոր,

Զավեն Իգիթյանը, 579 միավոր

Բենիկ Խլղաթյանը, ֆինալային կրակ, 251․7 միավոր

Հրացան ձևում

Գագիկ Նիկողոսյանը, 615․1 միավոր,

Սարգիս Համբարձումյանը, 612․7 միավոր,

Միլենա Միասարյանը, 614․6 միավոր,

Սեդա Գաբրիելյանը, 611․6 միավոր։

«ՀՀՖ նախագահ Արթուր Հովհննիսյանը շքանշաններ և հուշանվեր շնորհեց Գոռ Խաչատրյանին, Գոհար Հարությունյանին, Արուսյակ Գրիգորյանին։

ՀՀՖ մարզչական խումբը մրցման ուժեղագույն մարզիկ հռչակեց Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Էլմիրա Կարապետյանին։ ՀՀՖ նախագահի կողմից Էլմիրան արժանացավ գավաթի և դրամական պարգևի։ Պարգևը շնորհեց օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանը։

Շնորհակալական պատվոգրեր տրվեցին մրցման գլխավոր մրցավար Վլադիմիր Բադալյանին, վազող թիրախ ձևի մրցավար Էդգար Բաղդասարյանին»,- ասվում է հաղորդագրության մեջ ։

Ստորև ներկայացված են հաղթողների անունները.

ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՑԱՆ, 60 կրակոց, տղաների պայքարում՝

1-ին տեղ՝ Գագիկ Նիկողոսյան/615․1, 256․3, 18։16/

Հաղթող մարզիկի անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան

2-րդ տեղ՝ Վրեժ Թորոսյան /614․3, 257․2, 16։18/

3-րդ տեղ՝ Հայկ Բաբայան/615․0, 255․8/

ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՑԱՆ, 60 կրակոց, աղջիկների պայքարում՝

1-ին տեղ՝ Միլենա Միասարյան /614․6, 250․9, 17։11/

Հաղթող մարզիկի անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան

2-րդ տեղ՝ Մարիամ Միքայելյան /613․1, 252․5, 11։17/

3-րդ տեղ՝ Սեդա Գաբրիելյան/611․2, 250․3/

Օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց, տղաների պայքարում՝

1-ին տեղը՝ Նորայր Առաքելյան /574, 243․1, 16։12/

Հաղթող մարզիկի անձնա կան մարզիչ՝ Արմեն Սիմոնյան

2-րդ տեղը՝ Բենիկ Խլղաթյան /575, 251․7, 12։16/

3-րդ տեղ՝ Զավեն Իգիթյան /579, 242․8/

Օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց, աղջիկների պայքարում՝

1-ին տեղը՝ Էլմիրա Կարապետյան /580, 252․2, 16։12/

Ներկայումս Էլմիրա Կաարպետյանի անձնական մարզիչն է հանդիսանում և նրա հետ է աշխատելու ՀՀՖ հավաքական թիմի ավագ մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյանը

2-րդ տեղ՝ Էդիտա Մանուչարյան /527, 236․1, 12։16/

3-րդ տեղ ՝ Նարե Գաբրիելյան /548, 235․5/

ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ՆՈՐՄԱԼ ՎԱԶՔ, ՏՂԱՆԵՐԻ պայքարում

1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան /570, 7։5/

Հաղթող մարզիկի անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան

2-րդ տեղ՝ Հովհաննես Մարգարյան /571, 5։7/

3-րդ տեղ՝ Հայկ Մինասյան /504, 6։4/

ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ՆՈՐՄԱԼ ՎԱԶՔ, ԱՂՋԻԿՆԵՐԻ պայքարում

1-ին տեղը՝ Գոհար Հարությունյան /563, 7։5/

Հաղթող մարզիկի անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան

2-րդ տեղը՝ Լիլիթ Մկրտչյան /542, 5։7/

3-րդ տեղ՝ Անահիտ Սարգսյան /528, 7։5/

ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ԽԱՌԸ ՎԱԶՔ, ՏՂԱՆԵՐԻ պայքարում

1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյանը/387/

Հաղթող մարզիկի անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան

2-րդ տեղ՝ Հովհաննես Մարգարյան/379/

3-րդ տեղ՝ Ռաֆայել Մնացականյան/375/

ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ԽԱՌԸ ՎԱԶՔ, աղջիկներ պայքարում

1-ին տեղ՝ Գոհար Հարությունյան /383/

Հաղթող մարզիկի անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան

2-րդ տեղ՝ Արուսյակ Գրիգորյան/369/

3-րդ տեղ ՝ Անահիտ Սարգսյան /363/։