Կոնգրեսին սպասվում է լուրջ պայքար, երկրի նախագահին` դժվար ժամանակաշրջան. VOA-ի անդրադարձը

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

Դեմոկրատներն այլեւս մեծասնություն չեն կազմում Կոնգրեի Ներկայացուցիչների պալատում: Պալատի նախագահ Նենսի Փելոսին էլ հայտարարում է, որ չի ձգտելու լինել այստեղ դեմոկրատական փոքրամասնության ղեկավար:

«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ Փելոսին ուզում է, որ ավելի երիտասարդ դեմոկրատները ստանձնեն նման պաշտոններ:

Այսպիսով, Ներկայացուցիչների պալատի նախագահի պարտականությունները կստանձնի հանրապետական կոնգրեսական Քևին Մաքքարթին:

«Ես հպարտ եմ հայտարարելու, որ Վաշինգտոնում դեմոկրատական միակուսակցական կառավարման դարաշրջանն ավարտվել է: Վաշինգտոնն այժմ ունի վերահսկողություն և հավասարակշռություն»,-ասել է նա: Սակայն Մաքքարթիին հեշտ չի լինելու իր կուսակիցներին այստեղ միավորելը, քանի որ հակասություններ ունի կուսակցության այն թեւի հետ, որը դեռեւս հավատարիմ է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին:

«Ես կարծում եմ, որ նրանց համար շատ դժվար ժամանակներ են մոտենում: Թե ինչպես են փոխզիջման գալու, դժվար է ասել»,-«Զում»-ի միջոցով տված հարցազրույցում նշում է վերլուծաբաններից Էմի Դեյսին:

Կոնգրեսի նոր անդամներն ասում են, որ երկու կուսակցությունների միջեւ ձայների միայն չնչին տարբերությունը պիտի ստիպի նրանց աշխատել միասին` երկկուսակցական սկզբունքով:

Ինչպես դեմոկրատ կոնգրեսական Ուայլի Նիքելն է ասում, «Ժողովուրդը հոգնել է լիակատար ձախ և լիակատար աջ ծայրահեղականներից, և ուզում է, որ իր ընտրյալներն աշխատեն ու կատարեն տրված խոստումները»:

Ասենք, որ չնայած Ներկայացուցիչների պալատում հանրապետականների մեծամասնությանը, որեւէ օրինագիծ օրենք դառնալու համար պետք է անցնի նաեւ Սենատով, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները:

Սակայն առաջիկա երկու տարիների ընթացքում պառակտված կառավարության պայմաններում նախագահ Ջո Բայդենի համար հեշտ չի լինելու անցկացնել կարեւոր նշանակություն ունեցող օրենքներ եւ ընդունել որոշումներ: