Վարդանյան-Ալիև հեռակա բանավեճը. ի՞նչ սպասել Բաքու-Ստեփանակերտ հավանական երկխոսությունից. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
Բոլորը

Արցախի խնդիրը լուծված համարող Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել է՝ Բաքուն պատրաստ է խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց չի պատրաստվում հարցը քննարկել ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ արտաքին խաղացողների և նրանց ներկայացուցիչների հետ՝ ակնարկելով Ռուսաստանից Արցախ տեղափոխված ու պետնախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդանյանին: Ալիևը նրան մեղադրում է հատուկ օրակարգով Արցախ տեղափոխվելու մեջ։

Ալիևի հայտարարությունից կարճ ժամանակ անց Ռուբեն Վարդանյանն արձագանքել է նրան՝ ողջունելով Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու` Ադրբեջանի նախագահի ցանկությունը և հստակեցրել օրակարգը, որի համար գտնվում է Արցախում։

«Կցանկանայի նաև առաջարկել ավելի կառուցողական տոնայնության անցնել և պարզաբանումներ ստանալ «հստակ օրակարգի» վերաբերյալ, որը, ըստ պարոն Ալիևի, իբր ունեմ։ Ես բազմիցս ընդգծել եմ, որ հրաժարվել եմ Ռուսաստանի քաղաքացիությունից, որպեսզի խուսափեմ մեղադրանքներից, թե Արցախում հետապնդում եմ ևս ինչ-որ մեկի շահերը՝ բացի Արցախի ժողովրդի շահերի։ Կարծում եմ, որ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի կողմից առաջադրված բանակցողի չափանիշին. «Ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»»,- նշել է Վարդանյանը։

Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի խոսքով՝ Ադրբեջանը 2020 թվականին փորձել է Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Արցախի հարցն ուժային ճանապարհով փակել, սակայն չի հաջողվել․ արցախյան խնդիրը շարունակում է միջազգայնորեն չլուծված մնալ, որքան էլ Ալիևը փորձի հակառակը պնդել։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Ալիևը երեկ արված հայտարարությամբ ցույց է տալիս, որ չի հարգում Արցախում բնակվողների իրավունքները։

Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության թեման քաղաքական օրակարգ մտավ հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցից հետո։ Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի մասին՝ Հայաստանի վարչապետն ընդգծել էր, որ արցախյան հարցը դրանում ներառված չի լինելու, և այն պետք է առանձնացնել։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից շուրջ երկու ամիս է անցել, սակայն, բացառությամբ Ալիևի և Ռուբեն Վարդանյանի՝ նախօրեին միմյանց ուղղված հայտարարությունները, Ադրբեջանի և Արցախի քաղաքական ղեկավարության միջև երկխոսության տեսանելի քայլեր չեն արձանագրվել։ Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը կարծում է՝ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը, որն ընդհատվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, իրականում հնարավոր է վերսկսել։

Պաշտոնական Ստեփանակերտն Արտաքին գործերի նախարարության մակարդակով հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ, բայց միայն միջազգային ձևաչափով և միջնորդների մասնակցությամբ։ Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ առանց միջազգային մեխանիզմների երկխոսությունը չի կայանա։

Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու քննարկումների ֆոնին Ադրբեջանը դարձյալ հրաձգային տարբեր զինատեսակներից թիրախային կրակոցներ է արձակում շփման գծին հարակից գյուղատնտեսական նշանակության հողերում աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ: Վերջին օրերին արձանագրվել են նաև դեպքեր, երբ զինված ադրբեջանցի զինվորականները մոտեցել են այգում աշխատող Արցախի քաղաքացիներին և զենքի գործադրման սպառնալիքով պահանջել դադարեցնել աշխատանքներն ու լքել տարածքը։

Այսօր էլ ադրբեջանական դիրքերից կրակել են Մարտունու շրջանի Հացի գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ։ 43-ամյա Իգոր Աբրահամյանը Մարտունու ոստիկաններին հայտնել է, որ տրակտորով աշխատելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակել են իր ուղղությամբ։ Քաղաքացին չի տուժել, վնասվել է տրակտորը։ Թաղավարդի հատվածում էլ քաղաքացիներին ահաբեկելու նպատակով միացվել է կրոնական ու ծիսական բնույթի բարձր երաժշտություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան