Էրդողանն ու Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտարարել են ընտրություններից հետո Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու ծրագրերի մասին 

Լուրեր

31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոսել են հաջորդ տարվա հունիսին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Սիրիայի կառավարության հետ Թուրքիայի լարված հարաբերությունները վերանայելու ծրագրերի մասին, գրում է Turkish Minute-ը։

Էրդողանը Բալիում G20-ի գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշալ Ասադի հետ կարող է նոր հարաբերություններ սկսել մաքուր էջից, քանի որ քաղաքականության մեջ հարատև վեճեր չկան։

«Այս պահին մենք, որպես Թուրքիա, կարող ենք վերանայել հարաբերությունները այն երկրների հետ, որոնց հետ դժվարություններ ունենք։ Հատկապես հունիսի ընտրություններից հետո մենք կարող ենք սկսել մաքուր էջից»,- ասել է Թուքրիայի նախագահը։

Քըլըչդարօղլուն էլ խոսել է Սիրիայի կառավարության հետ հանդիպման մասին՝ կապված Թուրքիայում փախստականների խնդրի հետ, եթե իրենք գան իշխանության 2023 թվականի ընտրությունների արդյունքներով։

«Մենք գիտենք, որ Թուրքիայում չորսից հինգ միլիոն փախստական կա։ Առաջին բանը, որ պետք է անել, երբ մենք գանք իշխանության, դա Սիրիայի օրինական վարչակազմի հետ հանդիպելն է։ Մենք փոխադարձաբար կբացենք մեր դեսպանատները»,- ասել է ընդդիմության առաջնորդը։

Նա նաև նշել է, որ կօգտագործեն Թուրքիային հատկացվող ԵՄ-ի միգրանտների ֆինանսավորումը Սիրիայում հիվանդանոցներ և դպրոցներ կառուցելու համար, որպեսզի ստեղծեն ենթակառուցվածքներ այն փախստականների համար, որոնք հետ են ուղարկվելու։

Ընդդիմադիր գործիչն ասել է, որ անհրաժեշտ է ապահովել այնտեղից հեռացած մարդկանց կյանքի և ունեցվածքի անվտանգություն, և որ նրանք չպետք է նորից հայտնվեն պատերազմական միջավայրում։ Նա կարծում է, որ այս բոլոր ծրագրերը կարող են իրականացվել երկու տարվա ընթացքում։

Նշենք, որ Թուրքիայում ավելի քան 3,5 մլն սիրիացի փախստական է պաշտոնապես բնակվում։ Ընտրություններից մոտ յոթ ամիս առանջ նրանց ներկայությունը երկրում դարձել է քաղաքական ծանր խնդիր, հատկապես, երբ Թուրքիան պայքարում է տնտեսական ճգնաժամի դեմ:

Էմմա Չոբանյան