Թուրքիայի ՆԳ նախարարը կրկին ԱՄՆ-ին է մեղադրել Ստամբուլի պայթյունի մեջ

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն կրկին ակնարկել է, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած է ԱՄՆ-ը, որի հետևանքով 6 մարդ զոհվել էր, ևս 81-ը` վիրավորվել, գրում է Bianet-ը։

Նա նշել է, որ հարձակումը փորձ էր` «ներքաշել Թուրքիային գլոբալ անկայունություն»։ Սոյլուն այս մասին ասել է այսօր խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովի նիստում, որտեղ ներկայացրել է նախարարության 2023 թվականի բյուջեի նախագիծը։

«Համաշխարհային վարպետների, հատկապես՝ ԱՄՆ-ի կողմից տրված ուղերձը կոչված է կանխելու Թուրքիային, որը գտնվում է լիակատար անկախության ճանապարհին, և կանխելու նրա ջանքերը՝ կայունություն հաստատելու շրջակա տարածաշրջաններում և իր խոսքերն աշխարհին ասելու համար։ Իսթիքլալ պողոտայի հարձակումը PKK-ի անթիվ քաղաքացիական ջարդերից մեկն է, որը մենք տեսել ենք: Մենք գտանք հանցագործին: Այժմ մենք բացահայտում ենք դրա հետևում գտնվող կառույցը»,- ասել է թուրք նախարարը։

Հիշեցնենք, որ Ստամբուլի պայթյունի հաջորդ օրը հայտարարվել էր, որ Անկարան չի ընդունում ԱՄՆ-ի ցավակցությունները։

«Մենք չենք ընդունում և մերժում ենք ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները Ստամբուլում ահաբեկչության հետ կապված։ Մենք ստացել ենք մեզ ուղղված հաղորդագրությունը։ Մենք  գիտենք՝ ինչ է տեղի ունեցել, մենք վճռականորեն կպատասխանենք»,- ասել էր Սոյլուն։

Ի պատասխան՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան խոսնակն ասել էր, որ «ԱՄՆ-ը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով»։

Թուրքիայի իշխանությունները պայթյունի համար մեղադրում են քրդական YPG-ին և Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK): Անկարան պնդում է, որ YPG-ն, որին Վաշինգտոնն աջակցում է Սիրիայում, PKK-ի թևն է: Թուրքիայի ոստիկանությունը պայթյունի իրականացման համար ձերբակալել է սիրիացի կնոջ, որին մեղադրում է PKK-ի կապերի մեջ։ PKK-ն, սակայն, հերքել է իր ներգրավվածությունը պայթյունին՝ նշելով, որ չի թիրախավորում քաղաքացիական անձանց։

Էմմա Չոբանյան