Ադրբեջանն Իսրայելում դեսպանատուն է բացում․ Մեջլիսը հավանություն է տվել նախագծին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի հետ գերլարված հարաբերությունների ֆոնին Ադրբեջանը վերջապես որոշել է Իսրայելում դեսապանատուն բացել։ Նշենք, որ տարիներ շարունակում Ադրբեջանի իշխանությունները հապաղում էին Իսրայելում դեսպանատուն բացելու  հարցում, սակայն հիմա Իրանի հետ հարաբերությունների կտրուկ սրման պայմաններում, ըստ երևույթին, Ալիևի վարչակազմը որոշել է այս քայլով նաև ուղերձ հղել Թեհրանին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսն այսօր հրավիրված լիագումար նիստում հաստատել է «Իսրայելում Ադրբեջանի դեսպանություն հիմնելու մասին» օրենքը։ Դեսպանատունը բացվելու է Թել-Ավիվում։

Հավելենք, որ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները թևակոխել էին նոր փուլ 2021 թվականի հուլիսին, երբ Բաքվի առաջին ներկայացուցչությունն էր բացվել Թել-Ավիվում։ Խոսքն Առևտրային ներկայացուցչություն մասին է, որի բացման արարողությանը մասնակցել էին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովն ու Իսրայելի զբոսաշրջության նախարար Իոել Ռազվոզովը։

Ի դեպ, Մեջլիսն այսօրվա նիստում հավանություն է տվել նաև Պաղեստինում Ադրբեջանի ներկայացուցչություն ստեղծելու օրինագծին (նստավայրը՝ Ռամալա)։ Այս քայլով էր Բաքուն, հավանաբար, որոշել է մեղմել մահմեդական մի շարք երկրների հնարավոր զայրույթը Իսրայելում դեսպանատուն բացելու կապակցությամբ։

Էմմա Չոբանյան