Թյուրքական աշխարհը գլուխ չի խոնարհում ոչ մի սպառնալիքի առաջ՝ լինի դա ԵՄ-ն, թե ԱՄՆ-ը․ Չավուշօղլու

Լուրեր

31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Մեքսիկայի իր գործընկեր Մարսելո Էբրարդի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև չճանաչված Հյուսիսային Կիպրոսի խնդիրներին, հատկապես՝ Արևմուտքի դժգոհությանը՝ կապված չճանածված հանրապետությանը Թյուրքական պետությունների կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ տալուն, գրում է Անադոլու գործակալությունը։

«Մենք որևէ մեկի թույլտվության կարիքը չունենք, որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը դառնա միջազգային կազմակերպության անդամ-դիտորդ։ Մեր ուղերձն ԱՄՆ-ին այն է, որ նրանք խախտել են հավասարակշռությունը ինչպես թուրք-հունական հարաբերություններում, այնպես էլ Կիպրոսում։ Եղեք հավասարակշիռ, երբ խոսում եք միջազգային իրավունքի մասին, նայեք Հունաստանի խախտումներին։ Սկսվել է թուրքական դարը, թուրքական գարունը։ Մենք կարող ենք ասել, որ Թյուրքական պետությունների կազմակերպությանը Հյուսիսային Կիպրոսի միացմամբ բացվել է նոր դարաշրջան։ Այս հարցում մեզ պետք չէ ԱՄՆ-ի կամ մեկ ուրիշի թույլտվությունը»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նաև նշել է, թե «տեսել ենք՝ ինչպես է ԱՄՆ-ն, հատկապես՝ ԵՄ-ն, Թյուրքական պետությունների կազմակերպության անդամների վրա ճնշում գործադրում ու նույնիսկ սպառնում»։

«Նրանց վրա շատ լուրջ ճնշումներ են գործադրվել, նոտաներ են հանձնել, նամակներ գրել։ Բայց սա չպետք է մոռանալ. կա թյուրքական աշխարհ, որը գլուխ չի խոնարհում ոչ մի սպառնալիքի առաջ՝ լինի դա ԵՄ-ն, թե ԱՄՆ-ը։ Թյուրքական աշխարհի միասնությունը կարևոր է աշխարհում ու տարածաշրջանում կայունության համար։ Սպառնալիքները մի կողմ թողեք, եկեք համագործակցենք, քայլեր ձեռնարկենք՝ ի շահ բոլոր կողմերի։ Սա դեռ սկիզբն է, անհրաժեշտ քայլերը կհետևեն»,- ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը Թյուրքական պետությունների կազմակերպությունում դիտորդ երկրի կարգավիճակ է ստացել։ Որոշումը կայացվել է վերջերս Սամարղանդում անցկացվող Թյուրքական պետությունների և կառավարությունների ղեկավարների 9-րդ գագաթնաժողովում։

Այս որոշումը դատապարտել են Կիպրոսը, Հունաստանը, ինչպես նաև ԵՄ-ն։

Էմմա Չոբանյան