Ուկրաինական և ռուսական զորքերը պատրաստվում են խիստ ձմռանը

Լուրեր

16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

Ուկրաինական խիստ ձմեռը, երբ օդի ջերմաստիճանը կարող է նվազել մինչև -30 աստիճանի, արագորեն մոտենում է։ Եղանակային պայմանները մեծ ազդեցություն կունենան ռուսական ներխուժող զորքերի հետ պատերազմի ընթացքի վրա, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, գրում է VOA-ն։

«Սա գլխավոր խոչընդոտն է ամբողջ ռազմական արշավի համար։ Եթե անձրև է գալիս, ստիպված պետք է կանգ առնեք, քանի որ չեք կարող օգտագործել անվավոր զրահամեքենաները կամ զրահափոխադրիչները: Կարող են օգտագործվել միայն թրթուրավոր մեքենաներ: Եթե ձյուն է գալիս, ապա պատասխանը նույնն է։ Եթե ձյուն չկա, իսկ գետինը սառած է, կարող եք օգտագործել անվավոր մեքենաներ։ Այսպիսով, արշավի հաջորդ փուլն ամբողջությամբ կախված է եղանակից»,- ասել է Ռեզնիկովը Reuters-ին:

Վերջին շաբաթներին ուկրաինական ուժերն առաջընթաց են գրանցել՝ իրենց վերահսկողության տակ վերադարձնելով Խերսոն քաղաքը։ Նրանք մտադիր են հետագայում ևս հաջողությունների հասնել մարտի դաշտում։ Ենթադրվում է, որ ուկրաինական ուժերը Խարկովից կարող են շարժվել դեպի հարավ՝ Ազովի ծովի ափին գտնվող ավերված Մարիուպոլ քաղաքը։

Ամերիկացի պաշտոնաթող գեներալ Բեն Հոջեսը մատնանշում է ռուսական զորքերի խոցելիությունը։

«Նրանք խրամատներ կփորեն, բայց դա լայն բաց տարածք է [Ուկրաինայի հարավում], որտեղ հեշտ կլինի թիրախավորել ռուսներին»,- ասել է նա Reuters-ին:

Խերսոնից և Խարկովից ստիպված լինելով նահանջել՝ ռուսական զորքերն այժմ խրամատներ են փորում: Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանը հսկայական տարածքներ է ականապատել երկրի արևելքում, տասնյակ կամուրջներ են պայթեցվել։

Երկու կողմերի համար էլ դժվար կլինի առաջընթաց գրանցել, կարծում է Մեծ Բրիտանիայի Պաշտպանական հետազոտությունների թագավորական ինստիտուտի վերլուծաբան Ջասթին Բրոնքը։

«Ցանկացած զորավարժություններ մեծապես կապված են լինելու ճանապարհներից: Եվ հետևաբար, երկու կողմի համար էլ ավելի դժվար կլինի շարժվել առանց հրետանու կրակի տակ ընկնելու, քանի որ նրանց շարժումներն ավելի կանխատեսելի կլինեն»,- ասել է Բրոնքը «VOA»-ին։

«Սա կարող է խորացնել բարոյահոգեբանական անջրպետը ռուսական զորքերի միջև, որոնք ավելի ու ավելի շատ են ապավինում շատ սահմանափակ պատրաստվածություն ունեցող ժամկետային զինծառայողների վրա, և ուկրաինական ուժերի միջև, որոնք նույնքան ծանր պայմաններում են, բայց ավելի մեծ շահագրգռվածություն ունեն պաշտպանել իրենց տները», – ասել է Բրոնքը:

Տաթև Ֆռանգյան