Ղազախստանում ընտրությունների շեմին ձերբակալվել են երկրում անկարգությունների ենթադրյալ կազմակերպիչները

Լուրեր

16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
Բոլորը

Ղազախստանի իշխանությունները 7 անձի են ձերբակալել կիրակի կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ «զանգվածային անկարգություններ» ծրագրելու և կազմակերպելու կասկածանքով, գրում է VOA-ն։

«Ազգային անվտանգության կոմիտեն դատախազության աջակցությամբ դադարեցրել է այս տարվա նոյեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ ծրագրող և կազմակերպող հանցավոր խմբի գործունեությունը»,- ասվում է Անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

Զեկույցում ասվում է, որ խմբավորումը ոչ միայն անկարգություններ, այլ նաև հարձակումներ է ծրագրել վարչական և իրավապահ մարմինների դեմ՝ օգտագործելով զենք և հրկիզիչ խառնուրդներ։

Տեղեկացվում է, որ առգրավվել է «Կալաշնիկով» ավտոմատ, ծակող զենք, այլ սպառազինություն և հրկիզվող նյութով շշեր։

Ակնկալվում է, որ նոյեմբերի 20-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները կամրապնդեն գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի իշխանությունը՝ վառելիքի գների բարձրացման դեմ համազգային բողոքի ցույցերից ամիսներ անց, որոնք վերածվեցին բռնության և հանգեցրին ավելի քան 200 մարդու մահվան:

Տաթև Ֆռանգյան