Նենսի Փելոսին չի առաջադրվելու Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական խմբակցության ղեկավարի պաշտոնում

Լուրեր

16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի ամենաազդեցիկ կին քաղաքական գործիչներից մեկը՝ Նենսի Փելոսին, հայտարարել է, որ չի առաջադրվելու հաջորդ գումարման Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական խմբակցության ղեկավարի պաշտոնում, գրում է  DW-ի ռուսական ծառայությունը։

«Եկել է ժամանակը, որ ես նոր սերնդին հնարավորություն տամ՝ ղեկավարելու դեմոկրատական խմբակցությունը, որին ես մեծ հարգանքով եմ վերաբերվում», – ասել է Փելոսին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 17-ին, Կոնգրեսի ստորին պալատում ելույթի ժամանակ։

Միջանկյալ ընտրություններում դեմոկրատները կորցրել են իրենց մեծամասնությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Այժմ նրանք պետք է խմբակցության նոր ղեկավար ընտրեն։ Փելոսին կմնա պատգամավոր, նշում է dpa գործակալությունը։ Ինչպես ակնկալվում է, Հանրապետական կուսակցության առաջնորդ Քևին Մաքքարթին կդառնա Կոնգրեսի ստորին պալատի նոր խոսնակը։

Որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ՝ 82-ամյա Նենսի Փելոսին զբաղեցնում էր երրորդ ամենակարևոր պաշտոնն ԱՄՆ-ում՝ նախագահից և փոխնախագահից հետո։

2007 թվականին նա դարձել է առաջին կինը, ով զբաղեցրել է այս պաշտոնը։ Խոսնակի պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 2011 թվականը։
2019-ին Փելոսին կրկին գլխավորեց Կոնգրեսի ստորին պալատը՝ դառնալով հանրապետական Դոնալդ Թրամփի գլխավոր քաղաքական մրցակիցը,  որնայդ ժամանակ Միացյալ Նահանգների նախագահն էր։ 2021 թվականի նոյեմբերին Նենսի Փելոսին վերընտրվեց Ներկայացուցիչների պալատի նախագահ ևս երկու տարով։

Տաթև Ֆռանգյան