Թուրքիան դառնում է դեպի ԵՄ ռուսական նավթի արտահանման նոր ուղի

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Մոսկվայի եկամուտները հանածո վառելիքի արտահանումից հոկտեմբերին հասել են նվազագույն մակարդակին՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր, սակայն Թուրքիան դարձել է ԵՄ ռուսական նավթի մատակարարումների նոր ուղի, գրում է Turkish Minute-ը։

Ըստ Ֆինլանդիայում գտնվող Էներգետիկայի և մաքուր օդի ուսումնասիրության կենտրոնի՝ Ռուսաստանն անցյալ ամիս շուրջ 21 միլիարդ եվրո (21,7 միլիարդ դոլար) է ստացել հանածո վառելիքի արտահանումից, ինչը 7 տոկոսով պակաս է սեպտեմբերի համեմատ:

Եվրամիություն արտահանումից եկամուտները կրճատվել են 14 տոկոսով՝ հասնելով 7,5 միլիարդ եվրոյի, ինչը ցածր է նախապատերազմյան մակարդակից: ԵՄ-ն հաջորդ ամիս կարգելի ռուսական հում նավթի մեծ մասի ներմուծումը։ Բացի այդ, փետրվարից կարգելվի Ռուսաստանից նավթամթերքի ներկրումը։ Դաշինքը նաև էմբարգո է սահմանել Ռուսաստանի ածխի վրա: Թեև չի արգելվել բնական գազի ներմուծումը Ռուսաստանից, սակայն Մոսկվան կրճատել է մատակարարումները։

«Ռուսական նավթի՝ ԵՄ տարանցման նոր ուղի է ի հայտ գալիս Թուրքիայի միջոցով՝ որպես ռուսական հում նավթի աճող ուղղության»,- նշում է կենտրոնը։

Ըստ աղբյուրի՝ Անկարան ավելացրել է ռուսական նավթի ներկրումն Ուկրաինայի պատերազմի մեկնարկից հետո։ Վերլուծական կենտրոնը նաև տեղեկացնում է, որ նավթը վերամշակվում է Թուրքիայում, որի վերամշակած նավթամթերքի արտահանումը ԵՄ և ԱՄՆ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, հուլիս-օգոստոս ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 85 տոկոսով։

«Թուրքական վերամշակող գործարանները, հետևաբար, ելք են ապահովում Ռուսաստանի նավթի արտահանման համար՝ վերամշակելով ապրանքներ այն շուկաների համար, որոնք կա՛մ չեն ցանկանում ուղղակիորեն ներկրել ռուսական հում նավթը, կա՛մ չունեն վերամշակման հզորություն՝ դա անելու համար։ Քանի որ ԵՄ-ն դեկտեմբերի 5-ից արգելում է ռուսական նավթի ներկրումը, սա կարող է կարևոր դառնալ»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Էմմա Չոբանյան