Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Լուրեր

16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի, ինչպես նաեւ ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի անդամներ Լենա Նազարյանը, Սարգիս Խանդանյանը հանդիպել են Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Կողմերն ընդգծել են օրենսդիր մարմինների եւ, հատկապես, համանուն հանձնաժողովների միջեւ համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանը եւ Նիկոլոզ Սամխարաձեն ստորագրել են Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցության հուշագիր:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներին:

Հանդիպումից հետո արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Էդուարդ Աղաջանյանի գնահատմամբ` Վրաստանի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի, որն արձանագրված է ՀՀ կառավարության 2021-2022 թթ. գործողությունների ծրագրում: «Վստահ եմ, որ ստորագրված հուշագիրը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- կարծիք է հայտնել ԱԺ հանձնաժողովի նախագահը:

Խոսելով տարածաշրջանի խնդիրներից` պատգամավորը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի անվտանգությամբ: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նոր փուլի անցումն այդ անվտանգության երաշխիքն է: «Վրացի գործընկերները հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամություն են հայտնել»,- ասել է հայ օրենսդիրը:

Նիկոլոզ Սամխարաձեն հուշագրի ստորագրումը կարեւոր որոշում է համարել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի նշվում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Նշվել է, որ հուշագրի շրջանակում հանձնաժողովները համատեղ հանդիպումներ կանցկացնեն, կիրականացվի փորձի փոխանակում»,- ասված է հաղորդագրությունում։