Ալիևը դժգոհել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից

Լուրեր

30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ամենայնի, բավական ծանր է տանում նախորդ շաբաթ ՀՀ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որով նա պատասխանում էր օկուպացված Շուշիից հենց Ալիևի ռազմատենչ հայտարարություններին։

Ալիևը, մասնավորապես, խաղաղության մասին Հայաստանի հայտարարությունները որակել է «մանիպուլյացիա»։ Պարբերաբար Հայաստանին և Արցախին սպառնացող Ալիևն անսպասելիորեն որոշել է դժգոհել Հայաստանի հռետորաբանությունից։

«Եթե այդ երկիրը (Հայաստանը) խաղաղություն է ուզում, պետք է հրաժարվի շատ վտանգավոր հռետորաբանությունից։ Վերջերս հայ պաշտոնյաները (վարչապետ Փաշինյանը) Ադրբեջանը համեմատեցին ԻԼԻՊ-ի և Ալ-Քաիդայի հետ։ Իմ կարծիքով՝ սա շատ վտանգավոր հռետորաբանություն է։ Նախ՝ իրենք են հանդես եկել որպես ԻԼԻՊ և Ալ-Քաիդա: Եվրամիության (երկրների) դեսպաններն այցելել են «ազատագրված ադրբեջանական տարածքներ»։ Հայերը պատմական ու կրոնական ժառանգությանը վերաբերվել են ԻԼԻՊ-ի և Ալ-Քաիդայի նման։ Նրանք են ահաբեկչական ակտեր են կատարել, նրանք են կատարել ցեղասպանություն։ Նրա՛նք, ոչ թե մենք»,- հայտարարել է Ալիևը՝ մի երկրի նախագահ, որը մի քանի օր առաջ զինվորական համազգեստով սպառնում էր Հայաստանի տարբեր բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը։

Ալիևը նման հայտարարություն է արել Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրք Շյուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

«Երբ Փաշինյանն արտասանում է նման խոսքեր, պետք է իմանա, որ մենք դա լսում ենք։ Նա պետք է մտածի, թե ինչպիսին կլինի մեր արձագանքը»,- ասել է Ալիևը՝ մոռանալով նշել, որ իր ամենօրյա ապսռնալիքներն Հայաստանում ու Արցախում նույնպես լսում են։

Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ եթե Հայաստանը ցանկանում է խոսել Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների մասին, ապա ոչինչ չի ստացվի։

Էմմա Չոբանյան