«Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի, սակայն ոչ Մոսկվայից գործուղված Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց հետ»․ Ալիև

Լուրեր

30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ բանագնաց Դիրք Շյուբելի գլխավորած պատվիրակությանը, որի ընթացքում կրկին հանդես է եկել հակահայկական հայտարարություններով։

«Եթե ​​ուզում են խոսել (Հայաստանը) Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, դա չի ստացվի, մենք պատրաստ ենք այդ մասին խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայից ուղարկված Վարդանյանի նման մարդկանց հետ, որի գրպաններում միլիարդներ են ռուս ժողովրդից գողացված։ Նա ուղարկվել է այնտեղ Մոսկվայից շատ հստակ օրակարգով։ Մենք պատրաստ ենք խոսել մարդկնաց հետ, որոնք ապրում են Ղարաբաղում ու ցանկանում են ապրել այնտեղ։ Մենք պատրաստ ենք դրան։ Այդ գործընթաը սկսվել է։ Եթե չլիներ միջամտություն արդեն իմ նշած երկրներից, որոնց մասին ես նշեցի և եթե չլիներ գործընթաց դադարեցնելու, կարծում եմ, գործընթացը կլիներ ավելի դինամիկ։ Սակայն դա կապ չունի Փաշինյանի ու նրա կառավարության հետ։  Ինչպես ես արդեն ասել եմ պետք է կոնսենսուս լինի Ադրբեջանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, այսինքն՝ այն երկրների և կառույցների միջև, որոնք, Ադրբեջանի կարծիքով, կարող են աջակցել այդ աշխատանքին»,- ասել է Ալիևը։

Նա նաև նշել է, որ չի ընդունում Հայաստանի պահանջը Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգությանը հարցը խաղաղության պայմանագրում ներառելու։

«Ասում են՝ ճանաչում են մեր տարածքն ու ինքնիշխանությունը։ Ոչ միայն ասում են, այլ ստորագրում են Պրահայում և Սոչիում։ Սա նշանակում է մեր ողջ տարածքի ինքնիշխանությունը։ Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է ինքնիշխանությունը։ Միաժամանակ ցանկանում են հաշտության պայմանագրում ներառել Ադրբեջանում հայկական փոքրամասնությանը վերաբերող հարցեր։ Դա տեղի չի ունենա։ Դա անհնար է: Մենք սրան չենք համաձայնի։ Դրա համար մեզ անհրաժեշտ է Հայաստանի կառավարության հստակ դիրքորոշումը իր օրակարգի առնչությամբ»,-ասել է Ադրբեջանի՝ այդպես էլ չպատասխանելով Վաշինգտոնում ներկայացված Հայաստանի առաջարկներին։

Էմմա Չոբանյան