ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների խզումը չի բացառվում, բայց դա չի բխում Մոսկվայի շահերից․ ՌԴ փոխարտգործնախարար

Լուրեր

27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական հարաբերությունների խզումը չի բացառվում, բայց դա չի բխում Մոսկվայի շահերից։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Ամբողջովին կախված է այն բանից, թե ինչ ընտրություն կկատարեն Վաշինգտոնում։ Ես նախապես ոչինչ չեմ բացառում, բայց դա, իհարկե, մեր ճանապարհը չէ և մեր քայլը չէ։ Մենք մեր քաղաքականությունը վարում ենք հետևողական, ակտիվ, ոչ ռեակտիվ, այդ թվում՝ ամերիկյան ուղղությամբ՝ առաջնորդվելով բացառապես մեր ազգային շահերով։ Մեր շահերից է բխում չխզել դիվանագիտական հարաբերությունները Վաշինգտոնի հետ»,- ասել է նա՝ պատասխանելով երկու երկրների հարաբերությունների ամբողջական խզման հնարավորության մասին հարցին։

ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ երկրների միջև շփում և երկխոսություն է անհրաժեշտ, բայց եթե «ինչ-որ պահի ամերիկացիներն այլ կերպ մտածեն, ապա գործը կավարտվի խզումով»։

Տաթև Ֆռանգյան