Արմեն Գևորգյանի հայցն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի մերժվել է

Լուրեր

16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
Բոլորը

ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հայցն ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մերժվել է։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, մերժել է Գևորգյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու մասին հայցադիմումը։

Հիշեցնենք՝ հայցադիմումը ներկայացնելու առիթ է հանդիսացել Սուքիասյանի՝ ԱԺ օգոստոսի 25-ի նիստի ընթացքում արված հայտարարությունները։ Մասնավորապես, Սուքիասյանը հայտարարել էր. «Լավ գիտեք՝ 2004-ի տուրուդմփոցը Բաղրամյան փողոցում ինչի համար եղավ, լավ գիտեք՝ 2016-ի ՊՊԾ գնդի պատմությունն ինչի եղավ, նորից խնդրում էին, ժամանակ էին ուզում, որպեսզի էդ փաստաթուղթը ստորագրեն մի քիչ ուշ, հիմա հարմար չի, ընտրություններ ա. էդ ընտրությունների քողարկման տակ ժամանակ էին շահում: Բայց էդ ընթացքում ի՞նչ էր լինում. հասարակությունն ունեզրկվում էր, մի քանի տասնյակ մարդիկ հարստանում էին, պարոն Գևորգյան, Դուք կյանքում բիզնես արե՞լ եք, բիզնես չի արել, բայց մի հարյուր միլիոն դոլարի տեր ա: Մեկդ չի՞ հարցնում` որտեղի՞ց իրան դա, միայն կենտրոնում 57 սեփականության իրավունք ունի, ո՞վ ա էդ իրավունքը տվել»։

Դատարանի հիմնավորմամբ՝ Սուքիասյանի այս հայտարարությունները ոչ թե զրպարտություն են, այլ՝ գնահատողական դատողություններ՝ որոնց իրավական բովանդակությունը հեղինակը չի գիտակցել։ Հղում կատարելով «Parliament.am» կայքին՝ դատավոր Սահակյանը նշել է, որ Սուքիասյանը իրավաբանի կրթություն չունի, իսկ այդ հայտարարություններին նախորդել են ՀՔԾ տարածած հաղորդագրությունը, մամուլի հրապարակումները՝ Արմեն Գևորգյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու վերաբերյալ։ Ըստ դատարանի եզրահանգման՝ պատասխանողն օբյեկտիվորեն կարող էր հիմնվել ՀՔԾ հաղորդագրության և մամուլի հրապարակումների վրա.

«Դատարանը կարևորում է, որ պատասխանողը, չլինելով իրավաբան, պարտավոր չէր գիտակցել հնչեցված արտահայտությունների իրավական բովանդակությունը։ Հետևաբար՝ պատասխանողի կողմից կատարված արտահայտությունները հանդիսացել են փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններ հայցվորի վերաբերյալ, ուստի չեն կարող հանդիսանալ զրպարտչական բնույթ կրող «փաստացի հայտարարություններ» և թույլատրելի են խոսքի ազատության տեսանկյունից»։

Դատարանի վճռի դեմ Արմեն Գևորգյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատական ակտը։ Բողոքը վարույթ է ընդունվել, այն կքննեն Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Սամվել Գրիգորյանը, Արման Կուրեխյանը և Անի Մխիթարյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգյանը 2 քրեական գործով է անցնում։ Նա մեղադրվում է փողերի լվացման համար՝ շուրջ 5 միլիարդ դրամի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու և 1 միլիոն դոլար կաշառք ստանալու համար։ Ավելի վաղ պաշտոնյան Մարտի 1-ի գործով մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար։ Այս գործով, սակայն, վերջինս արդարացվել էր, նրա մեղադրանքի հոդվածը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել​։

Նշենք՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով Խաչատուր Սուքիասյանի դեմ հայց է ներկայացրել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Սուքիասյանը հայտարարել էր, որ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար է տանուլ տվել խաղատներում։ Իշխող ուժի պատգամավորն ավելի ուշ էլ պնդել էր, թե իր ասածը հիմնավոր է։

Ռոզա Վարդանյան