ԱՄՆ բանակի շտաբերի պետերի ղեկավարը չի կարողացել կապ հաստատել ՌԴ ԳՇ պետի հետ՝ Լեհաստանում ընկած հրթիռի խնդիրը քննարկելու համար

Լուրեր

27.02.2026 | 15:30
ՀՀ-Իրան մայրուղին փակ է // Մելանյա Թրամփը հաջորդ ամիս կնախագահի ՄԱԿ-ի ԱԽ նիստը. ԼՈՒՐԵՐ
27.02.2026 | 15:25
Չեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները
27.02.2026 | 15:10
Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է
27.02.2026 | 14:57
Օդեսայի մարզում ռուսական հարձակման հետևանքով վիրավորներից մեկը 3-ամյա աղջիկ է
27.02.2026 | 14:52
Փաշինյանին վիրավորելու համար «Այվազովսկի» օգտատիրոջ նկատմամբ տնային կալանք ու բացակայելու արգելք է կիրառվել․ փաստաբան
27.02.2026 | 14:47
Արթուր Վանեցյանը չի մասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին
27.02.2026 | 14:35
«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
27.02.2026 | 14:20
Արման Ծառուկյանը՝ ինքնաթիռի ղեկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 14:09
Դատավորների միությունը ԲԴԽ-ին կոչ է անում դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ
27.02.2026 | 13:58
Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հաջորդ հանդիպումը կարող է կայանալ մարտի սկզբին Աբու Դաբիում
27.02.2026 | 13:49
Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրենի պարտականությունները կատարողին
27.02.2026 | 13:40
Բրյուսելում մտել եմ խանութ, տեսնեմ՝ ցելոֆանով ապրանք են վաճառում. Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 13:36
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերսկսումը հետաձգվեց
27.02.2026 | 13:31
Վաշինգտոնը դրական է որակել Ժնևում անցկացված ԱՄՆ-Իրան բանակցությունները
27.02.2026 | 13:18
Պաշտպանը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ բանակի գեներալ, շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլին փորձել է խոսել իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հետ, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել դա անել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսում Միլին ասել է, որ ցանկացել է Գերասիմովի հետ քննարկել Լեհաստանի արևելքում հրթիռի անկման հետ կապված միջադեպը, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։

Նա հայտնել է, որ երեքշաբթի օրվա ընթացքում բազմիցս խոսել է Ուկրաինայի և Լեհաստանի իր գործընկերների, մասնավորապես՝ Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնիի, ինչպես նաև եվրոպական այլ երկրների զինված ուժերի ղեկավարների հետ։

«Իմ աշխատակիցները փորձեցին ինձ կապել գեներալ Գերասիմովի հետ, բայց ապարդյուն»,- ասել է Միլին։

Դիտորդները նշում են, որ վերջին շաբաթներին Գերասիմովը գրեթե ամբողջությամբ անհետացել է ռուսական մեդիա տարածքից, ինչը կապված է Կրեմլում դժգոհության հետ, թե ինչպես են զարգանում իրադարձություններն Ուկրաինայում, որի համար այնտեղ մեղքը բարդվում է բանակի ղեկավարության վրա։

Էմմա Չոբանյան