Հունաստանի արտգործնախարարը հրաժարվել է իջնել ինքնաթիռից Տրիպոլի ժամանելուց հետո և հեռացել

Լուրեր

27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիբիայի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, որը պաշտոնական այցով ժամանել է այդ երկրի մայրաքաղաք Տրիպոլի, հրաժարվել է իջնել ինքնաթիռից և հետ է վերադարձել։ Նախարարը հայտարարել է, որ հավանություն է տվել Տրիպոլի Հունաստանի արտգործնախարարի այցին՝ «չնայած Լիբիայի ինքնիշխանության վերաբերյալ Աթենքի անհավասարակշիռ հայտարարություններին»։

Լիբիայի ազգային միասնության կառավարության արտաքին գործերի նախարար Նաջլա Մանկուշն անձամբ է սպասել նախարարին հինգշաբթի առավոտյան օդանավակայանում։ «Սակայն տեղի ունեցավ անսպասելի և վրդովվեցուցիչ մի բան. նախարարը հրաժարվեց իջնել ինքնաթիռից և վերադարձավ այնտեղ, որտեղից եկել էր՝ չբացատրելով պատճառները», – ասվում է արաբական երկրի ԱԳՆ հայտարարության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Լիբիայի ԱԳՆ-ն նշել է, որ դատապարտում է նման պահվածքը և խոստացել է համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Սպասվում էր, որ հինգշաբթի օրը Դենդիասը կայցելի արևելյան Լիբիա, որտեղ նա բանակցություններ կվարի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ակիլա Սալեհի և լիբիացի այլ պաշտոնյաների հետ համագործակցության ամրապնդման շուրջ։ Ավելի վաղ Դենդիասը հայտարարել էր Հունաստանի և Լիբիայի միջև  տնտեսական գոտիները սահմանազատելու մտադրության մասին, հենց որ Լիբիայում ընտրված կառավարություն հայտնվի։

Բանն այն է, որ Հունաստանը չի ճանաչում Թուրքիայի ստորագրած համաձայնագիրը Տրիպոլիի կառավարության հետ։ 2019 թվականի նոյեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, որը վերահսկում է երկրի միայն մի մասը, ստորագրել է ռազմական ոլորտում համագործակցության և ծովային փոխըմբռնման հուշագրեր։

Վերջինը դարձել է դիվանագիտական վեճերի պատճառ։ Թուրքիան հրապարակել է ծովային գոտիների քարտեզ՝ «հաշվի առնելով թուրք-լիբիական հուշագիրը», ըստ որի այն ջրերի զգալի մասը, որոնք Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին, անցնում են Թուրքիային։

Տաթև Ֆռանգյան