Ամեն հաջորդ օր մեր քաղաքացիները ավելի վատ են ապրելու. ընդդիմադիր պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
Բոլորը

Հայաստանում ժողովրդագրական խնդիրները գնալով խորանում են։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ ծնելիության մակարդակը, արտագաղթի տեմպերը որևէ կերպ չեն բարելավվել։
Պատգամավորի դիտարկմամբ՝ մտահոգիչ փաստ է նաև այն, որ Հայաստանում գյուղատնտեսության իրական ծավալները հետևողականորեն նվազում են։
«Սա է պատճառներից մեկը, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն էապես ավելի բարձր է, քան միջին գնաճը։ Օրինակ՝ սննդամթերքը գրեթե 1,5 անգամ ավելի շատ է թանկանում, քան՝ միջին գնաճը, որ կա Հայաստանում»,- նշեց Ավետիսյանը։

«Մի կարևոր հանգամանք ևս՝ մենք գնում ենք աշխարհին հակառակ ճանապարհով, մեր երկրում 2018 թվականից հետո, այս պահի դրությամբ, պարենային ապրանքների ապահովվածության գործակիցը 65 տոկոսից նվազել է մինչև 47 տոկոս, սա լուրջ խնդիր է»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը՝ ընդգծելով՝ ահագնացող գնաճի բոլոր գործոնները հիմա կան, կանխատեսվում է, որ լինելու է նաև հաջորդ տարի։
«Այնպես որ, այն բյուջեն, որ բերել են այսօրվա իշխանությունները, հետևյալի մասին է, որ ամեն հաջորդ օր մեր քաղաքացիներն ավելի վատ են ապրելու», – ընդգծեց Ավետիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։