Պատերազմը պետք է ավարտվի բանակցությունների սեղանի շուրջ․ Ստոլտենբերգ

Լուրեր

16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կավարտվի խաղաղ բանակցություններով։ Չորեքշաբթի երեկոյան BBC-ին տված հարցազրույցում Ստոլտենբերգն նշել է, որ եթե Ուկրաինան դադարեցնի միակողմանի դիմադրությունը, ապա պարզապես կդադարի գոյություն ունենալ որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Ուստի՝ պատերազմը դադարեցնելու որոշումը, ըստ նրա, պետք է լինի փոխադարձ։

«Մենք բոլորս ցանկանում ենք խաղաղություն և բանակցային լուծում: Բայց, միևնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք, որ եթե Ռուսաստանը և նախագահ Պուտինը դադարեն կռվել, և Ուկրաինան նույնպես դադարեցնի կռիվը, ապա խաղաղություն կլինի», – ասել է Ստոլտենբերգը:

Այդուհանդերձ, նման մոտեցումը, ըստ BBC-ի,  մերժվում է Կիևում, քանի որ կարծում են, որ ռազմական գործողությունների դադարեցումը և խաղաղ բանակցությունների մեկնարկը կհանգեցնեն հակամարտության սառեցմանը, ինչը կզրոյացնի ուկրաինական զորքերի վերջին հաջողությունները, շփման նոր գիծ կստեղծի և Ռուսաստանին կտա անհրաժեշտ դադար՝ վերականգնելու իր մարտունակությունը և կրկնել ներխուժում իրականացնելու։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Մոսկվայի հետ բանակցությունները հնարավոր են միայն այն բանից հետո, երբ բոլոր ռուսական զորքերը լիովին լքեն օկուպացված տարածքները։

«Ինչ-որ պահի այս պատերազմը, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, բայց մենք գիտենք, որ այդ բանակցությունների արդյունքը սերտորեն կապված է մարտի դաշտում ուժերի հավասարակշռության հետ»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

BBC-ի թղթակցի հետ զրույցում Ստոլտենբերգը խոսել է նաև Լեհաստանի տարածքում պայթած հրթիռի հետ կապված միջադեպի մասին՝ ընդհանուր առմամբ կրկնելով նույն խոսքերը, որոնք օրվա ընթացքում հնչել են արևմտյան այլ առաջնորդներից։ «Պատերազմները վտանգավոր երևույթներ են, և սխալներ գրանցվում են»,-ասել է Ստոլտենբերգը՝ ձեռնպահ մնալով այս կամ այն կողմի հասցեին մեղադրանքներից։ Նրա խոսքով՝ ինչ էլ որ տեղի ունեցած լինի, Ուկրաինան ինքնապաշտպանվելու իրավունք ունի։

 

Տաթև Ֆռանգյան