Միջին աշխատավարձի աճն ավելի առաջանցիկ է, քան գնաճը․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

«2023 թ. բյուջեն և՛ սոցիալական է, և՛ անվտանգային, և՛ զարգացման, և՛ առկա մարտահրավերներին արձագանքող»,- այս մասին մասին ԱԺ-ում բյուջեի մասին նախագիծը ներկայացնելիս հայտնեց հարակից զեկուցողը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

Անդրադառնալով գնաճի խնդրին՝ պատգամավորը նշեց, որ այս պահի դրությամբ այն Հայաստանում 9,5 տոկոսի շրջանակում է, որը հարեւան երկրների համեմատ ամենացածրն է՝ Թուրքիայում 85,5 տոկոս է, Իրանում՝ 52,2 տոկոս, Ադրբեջանում՝ 13,6 տոկոս, Վրաստանում՝ 10,6 տոկոս: Գևորգ

Պապոյանը համոզմունք հայտնեց, որ գնաճի չեզոքացման լավագույն տարբերակներից են աշխատատեղերի ստեղծումն ու աշխատավարձերի բարձրացումը: Այդ համատեքստում նա նշել է, որ 2022 թ. ինն ամսվա կտրվածքով Հայաստանում միջին աշխատավարձն ավելացել է 13,4 տոկոսով՝ հասնելով 225.500 դրամի: «Փաստացի միջին աշխատավարձի աճն ավելի առաջանցիկ տեմպերով է աճել, քան գնաճը: Պետական հատվածում այն աճել է 4,5 տոկոսով, մասնավորում՝ 16,2 տոկոսով»,- նշեց պատգամավորը:

Պապոյանը նաև ընդգծեց, որ 2023 թ. մինչև 25 տոկոսով կբարձրանան աշխատավարձերը:

Մանրամասները՝ տեսանյութում։