Գնաճը ՀՀ-ի մարտահրավերներից է․ այն կազմում է 9․5%. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«2023 թ. բյուջեն և՛ սոցիալական է, և՛ անվտանգային, և՛ զարգացման, և՛ առկա մարտահրավերներին արձագանքող»,- այս մասին մասին ԱԺ-ում բյուջեի մասին նախագիծը ներկայացնելիս հայտնեց հարակից զեկուցողը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

Անդրադառնալով գնաճի խնդրին՝ պատգամավորը նշեց, որ այս պահի դրությամբ այն Հայաստանում 9,5 տոկոսի շրջանակում է, որը հարեւան երկրների համեմատ ամենացածրն է՝ Թուրքիայում 85,5 տոկոս է, Իրանում՝ 52,2 տոկոս, Ադրբեջանում՝ 13,6 տոկոս, Վրաստանում՝ 10,6 տոկոս:

Գևորգ Պապոյանը համոզմունք հայտնեց, որ գնաճի չեզոքացման լավագույն տարբերակներից են աշխատատեղերի ստեղծումն ու աշխատավարձերի բարձրացումը: Այդ համատեքստում նա նշել է, որ 2022 թ. ինն ամսվա կտրվածքով Հայաստանում միջին աշխատավարձն ավելացել է 13,4 տոկոսով՝ հասնելով 225.500 դրամի:

«Փաստացի միջին աշխատավարձի աճն ավելի առաջանցիկ տեմպերով է աճել, քան գնաճը: Պետական հատվածում այն աճել է 4,5 տոկոսով, մասնավորում՝ 16,2 տոկոսով»,- նշեց պատգամավորը:

Պապոյանը նաև ընդգծեց, որ 2023 թ. մինչև 25 տոկոսով կբարձրանան աշխատավարձերը:

Մանրամասները՝ տեսանյութում։