G20-ի երկրները հայտարարությամբ դատապարտել են Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

G20-ի երկրներն ինդոնեզական Բալիում գագաթնաժողովի ժամանակ ընդունված համատեղ հայտարարության մեջ սուր քննադատության են ենթարկել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Անդամների մեծամասնությունը դատապարտել է ուկրաինական պատերազմը հնարավոր ամենախիստ ձևով և ընդգծել, որ այն անչափելի մարդկային տառապանք է պատճառում և խորացնում առկա խոցելիությունը համաշխարհային տնտեսության մեջ»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ այս պատերազմը սահմանափակում է գլոբալ տնտեսական աճը, խթանում գնաճ, խախտում մատակարարումների շղթան, խորացնում էներգետիկ և պարենային անվտանգության բացակայությունն ու մեծացնում ֆինանսական կայության ռիսկերը։

Միաժամանակ, փաստաթղթում Ռուսաստանի մասով նշվում է, որ մասնակիցների թվում «տարբեր կարծիքներ և գնահատականներ են եղել իրավիճակի ու պատժամիջոցների առնչությամբ»։

«Մենք ընդունում ենք, որ G20-ը անվտանգության խնդիրներ լուծելու ֆորում չէ, բայց մենք գիտակցում ենք, որ անվտանգության խնդիրները կարող են էական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ «միջուկային զենքի կիրառումը կամ կիրառման սպառնալիքն անընդունելի է»։ G20-ի երկրները պնդում են հակամարտությունների խաղաղ կարգավորման, ճգնաժամերի հաղթահարման ջանքերի, դիվանագիտության և երկխոսության անհրաժեշտության կարևորությունը։

Էմմա Չոբանյան