Ավելի քան մեկ դար է, ինչ Հայաստանը եղել է մեր վախկոտության, մեր կեղծավորության ու մեր դավաճանությունների հայելին. ֆրանսիացի սենատոր

Լուրեր

12.04.2026 | 11:15
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.04.2026 | 11:08
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
12.04.2026 | 10:35
Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.04.2026 | 10:30
Premium Machinery Armenia-ն` Leasing EXPO-ում. հատուկ առաջարկներ և խոշոր գործարքներ. ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 22:24
Այցելել եմ երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին․ Ավանեսյան
11.04.2026 | 20:51
ԻՔՄ-ն հրապարակել է Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների թիվը
11.04.2026 | 20:46
Գվարդիայի հրամանատարը` վթարված ավտոբուսի և վիրավորների վիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:58
Թույլ դիվանագիտության հետևանքով կա սպառնալիք, որ ՀՀ-ն հայտնվի գեոպոլիտիկ բախման մեջ․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:46
ԱՄՆ-ը սկսել է Հորմուզի նեղուցի «մաքրումը»․ Թրամփ
11.04.2026 | 19:18
Միասին մենք այն ուժն ենք, որը փոփոխություն է բերելու. հրապարակվեց Սամվել Կարապետյանի ելույթը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:39
Հայաստանի անվտանգությունն ուժեղանալու է, հաստատվելու է ուժեղ խաղաղություն․ Արթուր Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:32
Սամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկա վարչապետն է․ հունիսի 7-ին պետք է արձանագրենք որպես փաստ․ Նաիրի Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:25
Ընտրությունը մեկն է՝ փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ կամ վախ հարևաններից Փաշինյանի հետ․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:06
Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր պահանջում են փոփոխություն․ պետք է կանգնեցնել Փաշինյանին․ Ալեքսան Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 17:42
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ֆրանսիայի Սենատի անդամ, պատմաբան, հնագետ Պիեռ Ուզուլիան Սենատում Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, հրադադարի մասին 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրի կիրարկման ապահովման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձևի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս ափսոսանք է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կողմից Բաքվի հետ էներգետիկ գործարք կնքելու ժամանակ Ադրբեջանին «վստահելի գործընկեր» անվանելու առնչությամբ։

«Ցավալի է, որ հուլիսին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մեկնել է Բաքու՝ կնքելու էներգետիկ գործարք՝ միաժամանակ Ադրբեջանին անվանելով «վստահելի գործընկեր»»,- ասել է սենատորը՝ կոչ անելով չմոռանալ եվրոպական արժեքներն ու սկզբունքները ու չփոխարինել դրանք գազով և նավթով:

«Ավելի քան մեկ դար է, ինչ Հայաստանը եղել է մեր վախկոտության, մեր կեղծավորության ու մեր դավաճանությունների հայելին»,- ելույթը շարունակել է Ուզուլիան՝ Ֆրանսիայի կառավարությանը կոչ անելով օգտագործել ողջ դիվանագիտական զինանոցը և էմբարգո կիրառել Ադրբեջանից գնումների դեմ։