Ստամբուլում պայթյուններ են որոտացել․ բնակչության շրջանում խուճապ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում պայթյուն է որոտացել, կրակը տարածվել է մի քանի ավտոմեքենաների վրա։ Պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում անհայտ պատճառով այրվող ավտոմեքենայից կրակը տարածվել է դեպի կայանված այլ մեքենաներ։ Հրդեհի ժամանակ պայթյունի ձայներ են լսվել»,- հաղորդում է Haberturk-ը։

Yeni Akit-ը գրում է, որ հրդեհի պատճառ է դարձել ոչ թե մեկ, այլ մի քանի պայթյուն։ Բոցը բռնկվել է մեքենայում, այնուհետ տարածվել մյուս մեքենաների վրա։ Յոթ ավտոմեքենա լրջորեն վնասվել է, իսկ պայթյունները խուճապ են առաջացրել բնակչության շրջանում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը։ Ոստիկանությունը սկսել է դեպքի հետաքննությունը:

Անցյալ կիրակի էլ Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով 6 մարդ էր զոհվել, 81-ը՝ վիրավորվել: Հարձակման մեջ կասկածվող Ահլամ Ալբաշիրը ձերբակալվել է և, իշխանությունների պնդմամբ, խոստովանել, որ կապեր ունի PKK-ի հետ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակումն իրականացնելու հրահանգը եկել է Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան