Խնդրում եմ վարման կարգով այլևս թույլ չտալ խոսել բովանդակությունից. Ռուբինյանը՝ Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
Բոլորը

ԱԺ-ում շարունակվում են երեկ մեկնարկած քառօրյայի աշխատանքները։

«Խնդրում եմ վարման կարգով այլևս թույլ չտալ խոսել բովանդակությունից»,- դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հորդորեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Պայմանավորվեցինք»- արձագանքեց Սիմոնյանը։

Նշենք, որ մինչ այդ, երբ ԱԺ նիստում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Զինծառայության եւ զինվորական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին: Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Այս նախագծի հետ կապված բնական է՝ անհնար է մերժել զինված ուժերին կամավորության սկզբունքով երկարատև ծառայության անցնելու ցանկացած նախաձեռնություն և դա խրախուսելի է: Բայց պետք է արձանագրել, որ հիմնավորումներում նշված, թե՝ «Ես եմ» ծրագիրը տապալվել է, որը ներդրվել է 2017-ին, տապալվել է 4 տարիների ընթացքում այս իշխանության օրոք»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի դա վարման կարգի հետ: Բա գայիք օրենքի քննարկման ժամանակ, ասեմ ավելին՝ հանձնաժողովի նիստի ժամանակ»:

Գեղամ Մանուկյանը փորձեց բացատրել, որ հիմնավորում է իրենց «ձեռնպահ» քվեարկելը: «Անջատե՛ք խոսափողը: Չի լինում վարման կարգի վերաբերյալ»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը։