«Կեղծիք է, զրպարտություն և սադրանք»․ Բաքվի հիստերիան Ֆրանսիայի Սենատի կողմից հակաադրբեջանական բանաձևի ընդունման կապակցությամբ

Լուրեր

27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի Սենատի կողմից նախօրեին ընդունված՝ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևին, ինչպես սովորաբար՝ հիստերիայով։

Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ «բանաձևը հեռու է իրականությունից, արտացոլում է կեղծ և զրպարտչական դիրքորոշումներ, կրում է բացահայտ սադրիչ բնույթ և ծառայում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի խարխլմանը»։

«Սենատի կողմից ընդունված և իրավական ուժ չունեցող այս բանաձևն ակնհայտորեն ցույց է տալիս Ֆրանսիայի կողմնակալ և միակողմանի քաղաքական դիրքորոշումը՝ որպես երկրի, որը հայտարարել է խաղաղ գործընթացին նպաստելու մտադրության մասին։ Ընդհանուր առմամբ, բանաձևում նշված բոլոր անհեթեթ պնդումները ցույց են տալիս, որ դրա հեղինակները տեղյակ չեն պատմական փաստերին և տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն, ավանդույթի համաձայն, Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել և բորբոքվել «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումից։

«Ինչ վերաբերում է բանաձևում, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղ կոչվող կազմավորման մասին անհեթեթ պատկերացումներին, ապա մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք սենատորներին, որ Ղարաբաղի տարածաշրջանը, որը հանդիսանում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը, հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը։ Այս տարածաշրջանում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն Ադրբեջանի ներքին գործն են, և դրանք ապահովվելու են Ադրբեջանի Սահմանադրության համաձայն»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն նշել է, որ «կտրականապես մերժում է Ֆրանսիայի Սենատի ընդունած հերթական բանաձևը»։

Էմմա Չոբանյան